+374 91 28 38 32 info@biostem.am
  1. Հարգելի ապագա ծնողնե՛ր,
    Դուք վայելում եք Ձեր երեխայի լավագույն պահերից մեկը՝
    նոր Մարդու աշխարհ գալու սպասումը
  2. Միայն մեկ անգամ ՝
    ծննդաբերության ընթացքում ինքը՝
    բնությունն է պարգևում եզակի հնարավորություն
    պահպանել մարդու ցողունային բջիջներն այնպիսին
    ինչպիսին դրանք են ծնվելու պահին՝
    ուժով և ավյունով լեցուն
  3. Մենք հնարավորություն ենք ընձեռում Ձեր ընտանիքին
    պահպանել Ձեր երեխայի ցողունային բջիջները հենց երեխայի ծնվելու պահից

Վերջին թարմացումներ

Բիոմարկերներ

2019 Դեկ 03, Երեքշաբթի

Կարդալ ավելին »

Բիոմարկերներ

Բիոմարկերներն արյան հատուկ սպիտակուցներ են, ինդիկատորներ, որոնցով կարելի է որոշել այս կամ այն հիվանդության զարգացման հավանականությունը...

Կարդալ ավելին »

CRISPR գեների շտկման համակարգը ցողունային բջիջները դարձրել է «անտեսանելի» իմունային համակարգի համար

2019 Նոյ 11, Երկուշաբթի

Կարդալ ավելին »

CRISPR գեների շտկման համակարգը ցողունային բջիջները դարձրել է «անտեսանելի» իմունային համակարգի համար

Սան Ֆրանցիսկոյի Կալիֆորնիական համալսարանի գիտնականներն օգտագործել են CRISPR-Cas9 գեների շտկման համակարգն՝ առաջին պլյուրիպոտենտ ցողունային բջիջների ստացման համար: Կենսաբանական ինժեներիայի այս իրադարձությունը լաբորատոր պայմաններում թույլ է տվել կանխել ցողունային բջիջների տրանսպլանտատների արտամղումը......

Կարդալ ավելին »

Աուտիզմի բուժումը ցողունային բջիջներով

2019 Հոկ 25, Ուրբաթ

Կարդալ ավելին »

Աուտիզմի բուժումը ցողունային բջիջներով

Աուտիզմի բուժումը ցողունային բջիջներով չափազանց հրատապ է և դեռևս համարվում է փորձարարական: Այս նյութի նպատակն է՝ աուտիզմի ժամանակ պորտալարային արյան  ցողունային բջիջների օգտագործմամբ, բջջային թերապիայի առանձնահատկությունների հստակ բացատրությունը......

Կարդալ ավելին »

Ինչո՞ւ Բիո Սթեմ

Որակավորված մասնագետներ

Մենք հնարավորություն ենք ընձեռում Ձեր ընտանիքին պահպանել Ձեր երեխայի ցողունային բջիջները հենց երեխայի ծնվելու պահից: Նվիրումով, բարձրորակ տեխնոլոգիայի կիրառմամբ մենք ապահովում ենք Ձեր երեխայի ցողունային բջջի պահպանումը:

Ֆինանսական անվտանգություն

Մեր ընկերությունը չի պահանջում կանխավճար նախքան ամբողջ գործընթացի իրականացվելը:

Բազմակի չափաբաժնով

Մենք առաջարկում ենք պահպանման տարբերակ, որը հնարավորություն կտա Ձեզ պահպանելու Ձեր երեխայի պորտալարի արյունը մասնաբաժիններով: Սա նշանակում է, որ եթե բուժմանը անհրաժեշտ լինի պահպանվածի միայն մի մասը, իսկ չօգտագործված մասնաբաժինները մենք պահում ենք հետագա բուժումների համար, սա բազմակի հնարավորություն է ավելի քան մեկ պորտալարային արյան բուժում հասանելի դարձնելու համար:

Ծառայության հասանելիություն

Նվիրումով և բարձրորակ տեխնոլոգիայի օգտագործումով, մենք ապահովում ենք Ձեր երեխայի ցողունային բջջի պահպանումը, միևնույն ժամանակ ապահովում ամբողջ կյանքի առողջությունը:

Դուք մտածում եք, որ ցողունային բջիջների հավաքման համար անհրաժեշտ է վիրահատություն կամ դե՞ղ: Դա հնարավոր է, եթե Ձեր ցողունային բջիջների աղբյուրը ոսկրածուծը կամ պերիֆերիկ արյունն է, պորտալարի դեպքում՝` ոչ: Հենց որ պորտալարը և ընկերքը առանձնացվում են երեխայից, հմուտ բժիշկի կողմից, որը մանկաբարձը կամ մանկաբույժը հավաքում է արյան և հյուսվածքի նմուշները: Այս փուլում աշխատելով պորտալարի վրա, երաշխավորվում է, որ ոչ՛ մայրիկը, ոչ՛ էլ փոքրիկը անհարմարավետություն չեն զգա:

Ցողունային բջջի հավաքումը պարզ է և տևում է ընդամենը մի քանի րոպե: Ձեր երեխայի պորտալարի ցողունային բջիջները պետք է հավաքվեն ծննդից հետո կարճ ժամանակում: Եթե արյունը մակարդվի, ապա այն կդառնա ոչ պիտանի: Ցողունային բջիջների հավաքումը տևում է ընդամենը մի քանի րոպե, և, հետևաբար, այն ապահով, հեշտ և անցավ գործընթաց է, ու չի խանգարում մայրիկի և փոքրիկի խնամքին:

Ձեր բժիշկն օգտագործում է BioStem-ի ստերիլ պարկը` նմուշները հավաքելու համար: Ստերիլ արյան պարկն օգտագործվում է պորտալարային երակից արյունը հավաքելու նպատակով: Պորտալարը մաքրվելուց հետո, պորտալարային հյուսվածքի հավաքման համար անհրաժեշտ է պորտալարից ընտրել 10-15 սմ, մաքրել, կտրել և պաթեթավորել նույն ժամանակում, ինչ արյունը: Երբ նմուշներն ապահով հավաքվում են ստերիլ պարկում, Դուք կարող եք զանգահարել ներկայացուցչին, որպեսզի նա վերցնի նմուշները և առաքի դրանք ապահով ու արագ` BioStem լաբորատորիա:

Հետևեք մեզ

Սոցցանցերում

  Կապ  

Ուղարկել հաղորդագրություն

Կապ մեզ հետ

Օրբելի 22 փող.
Հայաստանի Հանրապետություն, Երևան

+374 91 28 38 32

info@biostem.am