+374 99 28 38 32 [email protected]
Գլխավոր »Գլխավոր

Ցողունային բջիջներ

Ցողունային բջիջները հիմնական բջիջներ են, որոնք կարող են վերածվել օրգանիզմում ավելի հասուն բջիջների: Ցողունային բջիջները, որոնք առանձնացվում են պորտալարից կարող են վերածվել այլ տեսակ բջիջների:

Որո՞նք են պորտալարի ցողունային բջիջները

Ցողունային բջիջները գլխավոր բջիջներ են: Սա նշանակում է, որ նրանք կարող են վերափոխվել մասնագիտացված բջջի տեսակների, որոնք անհրաժեշտ են Ձեր օրգանիզմին: Պորտալարային արյունը և հյուսվածքը պարունակում են ցողունային բջջիջների բարձր կոնցենտրացիա:

Ի՞նչ են անում ցողունային բջիջները

Ձեր երեխայի մարմինը ունի ավելի քան 200 տեսակ մասնագիտացված բջիջներ, ներառյալ մազերը, մաշկը, օրգանները, ուղեղը և նյարդային համակարգը: Այս բջիջներից յուրաքանչյուրը ունի միայն մեկ գործառույթ: Ցողունային բջիջները չափազանց արժեքավոր են բազմաթիվ հիվանդությունների բուժման համար, որտեղ մասնագիտացված բջիջները վնասվում են և պահանջում են փոխարինում:

Ինչու՞ է երեխայի պորտալարային բջիջները այդքան կարևոր

Ցողունային բջիջները գտնվում են մարդու մարմնի շատ մասերում: Ցողունային բջիջների որոշ հիանալի աղբյուրներ, օրինակ մարդկային էմբրիոնները վիճահարույց են և դրանց օգտագործումը կարող է լինել անօրինական որոշ երկրներում: Ի հակադրություն նախորդի պորտալարային արյունը և հյուսվածքը հավաքվում են պորտալարից, որը սովորաբար չի օգտագործվում երախայի ծնվելուց հետո (կենսաբանական աղբ): Պորտալարային արյան և հյուսվածքի բջիջները հանդիսանում են ցողունային բջիջների հարուստ աղբյուրներ և տալիս են հնարավորություն պահպանելու Ձեր երեխայի առողջությունը երկար տարիներ: Բացի այդ, նրանք կարող են հեշտությամբ և ապահով ձևով հավաքվել, և հուսալիորեն պահպանվեն հետագա առողջական խնդիրների բուժման համար:

Ինչպե՞ս են ցողունային բջիջները աշխատում

Քանի որ, ցողունային բջիջները հանդիսանում են կառուցողական աղյուսներ մարմնի բոլոր օրգանների համար, ապա դրանք կարող են օգտագործվել բուժումների աճող թվաքանակում: Այսօր ցուցակը ներառում է արյան քաղցկեղը, նյութափոխանակության խանգարումները, կարծր ուռուցքները, իմմունային համակարգի և արյան խանգարումները: Համաձայն ընթացիկ ուսումնասիրությունը ապագայում՝ մենք իվիճակի կլինենք օգտագոծել ցողունային բջիջները բուժելու շատ ավելի մեծ հիվանդությունների շղթա, ներառելով ուղեղի վնասվածք, քաղցկեղ, ողնուղեղի վնասվածք, սրտի վնասվածք, արյան-բջիջների սխալ ձևավորումը, ճաղատություն, վերքի բուժում և անպտղություն:

(HSCs) և (MSCs)-ի ցողունային բջիջների մասին

Գոյություն ունեն ցողունային բջիջների երեք տեսակներ պորտալարային արյան և հյուսվածքի մեջ՝

Հեմատոպոետիկ ցողունային բջիջները (HSCs) պորտալարային արյունից են, որոնք կարող են արտադրել կարմիր արյան բջիջներ, սպիտակ արյան բջիջները և տրոմբոցիտները:

Մեզենխիմալ ցողունային բջիջները (MSCs) պորտալարային հյուսվածքից են, և կարող են արտադրել կապակցված հյուսվածք ձևավորող բջիջներ, ճարպ, կապաններ, նյարդ, մկան, աճար և ոսկոր ձևավորող բջիջներ:

Շատ փոքրիկ էմբրիոնալ բջիջներ նման ցողունային բջիջների (VSELs), որոնք գտնվում էին պորտալարում վերջերս հայտնաբերվել են ցողունային բջջի տեսքով, որոնք ի հայտ են գալիս հիանալի հնարավորություններով վերականգնողական թերապիայի համար:

Բոլոր երեք տեսակներն էլ կարող են օգտագործվել ցողունային բջիջներով բուժումներ իրականացնելու մեջ և այսպիսով մեծացնել բուժումների քանակի հասանելիությունը Ձեր երեխայի համար:

Ինչի՞համար կարող են ցողունային բջիջները օգտագործվել

Ձեր երեխայի պորտալարի ցողունային բջիջները կարող են օգտագործվել հիվանդությունը և վնասվածքը բուժելու համար և դրանք համարվում են վերականգնողական թերապիայի հիմնասյունը: Չնայած կան շատ ուսումնասիրության դաշտեր, որտեղ ցողունային բջիջներով երկու բուժումները ստանում են որոշակի կենտրոնացում, դրանք են՝ Փոխպատվաստումներ և Վերականգնողական թերապիա:

Բուժում` ցողունային բջիջների կիրառմամբ

Ցողունային բջիջների կիրառմամբ իրականացվում է մոտավորապես 70 հիվանդությունների բուժում` 80-90%-ով:

Ցողունային բջիջների կիրառումը լայն տարածում ունի տրանսպլանտացիոն բուժման մեջ: Ցողունային բջիջները կիրառվում են արյան, նյարդաբանական, սրտաբանական հիվանդությունների բուժման գործընթացում:

Օրինակ` սրտամկանի իշեմիկ հիվանդության դեպքում ստենտավորման ընթացքում ներարկվում են ցողունային բջիջիներ, որոնք վերածվելով սրտամկանի բջիջների, հետագայում ապահովում են սրտի անխափան աշխատանքը: Ցողունային բջիջները կիրառվում են նաև վնասվածքաբանության և օրթոպեդիայի բնագավառում:

Փոխպատվաստումներ

 

Նյութափոխանակության խանգարումներ.

Կրաբբեի հիվանդություն

Հարլերի սինդրոմ

Արյան քաղցկեղներ՝

Լիմֆոմա

Միելոմա

Կարծր ուռուցքներ.

Նեյրոբլաստոմա

Իմմունային համակարգի խանգարումներ.

Իմունոդեֆիցիտ

Վիսկոտ-Օլդրիչի սինդրոմ

Արյան խանգարումներ.

Մանգաղաձ և բջջային անեմիա

Ապլաստիկ անեմիա

Ֆանկոնիի անեմիա

Թալասեմիա


Վերականգնողական թերապիա

Աուտիզմ

Ուղեղի վնասվածք

Ցրված սկլերոզ

Ցերեբրալ կաթված

Պարկինսոնի հիվանդություն

Ալցհեյմերի հիվանդություն

Կիստոզային ֆիբրոզ

Լսողության կորուստ

Ողնուղեղի վնասվածքներ

Այրվածքներ

Կաթված

Սրտի կաթված

Լյարդի հիվանդություն

Շաքարային դիաբետ

Ողնաշարի վնասվածք

                                                                 

Հետևեք մեզ

Սոցցանցերում

  Կապ  

Ուղարկել հաղորդագրություն

Կապ մեզ հետ

Օրբելի 22 փող.
Հայաստանի Հանրապետություն, Երևան

+374 99 28 38 32

[email protected]