Գլխավոր »
Պորտալարային արյան ցողունային բջիջների պահպանման դեպքում
- Նմուշի հետագա սառցածին պահպանման արժեքի վճարումը իրականացվում է Պատվիրատուի կողմից և կազմում է յուրաքանչյուր հետագա պայմանագրային տարվա համար 23500 (քսաներեք հազար հինգ հարյուր) ՀՀ դրամ:
- Եթե Պատվիրատուի կողմից սույն պայմանագրի համաձայն, կատարվել է ծառայության արժեքի վճարում, բայց չի իրականացվել պորտալարի արյան հավաքումը /ինչը հաստատվում է նշված պրոցեդուրայի անցկացման անհնարինության կամ անարդյունավետության մասին համապատասխան բժշկական եզրակացությամբ/ կամ պորտալարի արյան նմուշի վերցնելը օբյեկտիվ հանգամանքներից ելնելով Բանկի կողմից չի հաջողվել /ինչը հաստատվում է պրոցեդուրայի անցկացման անհնարինության կամ ոչ նպատակահարմար լինելու մասին Բանկի եզրակացությամբ/, այդ ժամանակահատվածի համար վճարված ամբողջ գումարը (470000ՀՀ դրամը)հետ է վերադարձվում Պատվիրատուին:
- Եթե Պատվիրատուի կողմից սույն պայմանագրի համաձայն կատարվել է ծառայության արժեքի վճարում, սակայն Բանկի կողմից նմուշի մանրէային կամ վիրուսային աղտոտվածության պատճառով հնարավոր չի եղել պորտալարի արյան նմուշի սառցածին պահպանումը և առկա է դրա մասին Բանկի պաշտոնական եզրակացությունը, այդ ժամանակահատվածի համար վճարված գումարը` հանած 168000 (հարյուր վաթսուն ութ հազար) ՀՀ դրամը /Կազմակերպության և Բանկի կողմից կատարված ծախսերի մարման համար/ վերադարձվում է Պատվիրատուին:
Պորտալարի և պորտալարային արյան ցողունային բջիջների պահպանման դեպքում
- Նմուշի հետագա սառցածին պահպանման արժեքի վճարումը իրականացվում է Պատվիրատուի կողմից և կազմում է յուրաքանչյուր հետագա պայմանագրային տարվա համար 23500 (քսան երեք հազար հինգ հարյուր) ՀՀ դրամ:
- Եթե Պատվիրատուի կողմից սույն պայմանագրի համաձայն, կատարվել է ծառայության արժեքի վճարում, բայց չի իրականացվել պորտալարի արյան հավաքումը /ինչը հաստատվում է նշված պրոցեդուրայի անցկացման անհնարինության կամ անարդյունավետության մասին համապատասխան բժշկական եզրակացությամբ/ կամ պորտալարի արյան նմուշի վերցնելը օբյեկտիվ հանգամանքներից ելնելով Բանկի կողմից չի հաջողվել /ինչը հաստատվում է պրոցեդուրայի անցկացման անհնարինության կամ ոչ նպատակահարմար լինելու մասին Բանկի եզրակացությամբ/, այդ ժամանակահատվածի համար վճարված ամբողջ գումարը (940 000ՀՀ դրամ) հետ է վերադարձվում Պատվիրատուին
- Եթե Պատվիրատուի կողմից սույն պայմանագրի համաձայն կատարվել է ծառայության արժեքի վճարում, սակայն Բանկի կողմից նմուշի մանրէային կամ վիրուսային աղտոտվածության պատճառով հնարավոր չի եղել պորտալարի արյան նմուշի սառցածին պահպանումը և առկա է դրա մասին Բանկի պաշտոնական եզրակացությունը, այդ ժամանակահատվածի համար վճարված գումարը` հանած 336000 (երեքհարյուր երեսուն վեց հազար) ՀՀ դրամը /Կազմակերպության և Բանկի կողմից կատարված ծախսերի մարման համար/ վերադարձվում է Պատվիրատուին: