Ոսկրածուծի ցողունային բջիջների մակերեսին կան ռեցեպտորներ, որոնք անմիջականորեն արձագանքում են ծանր վարակին: Ցյուրիխի Համալսարանի (Շվեցարիա) գիտնականների խումբն ուսումնասիրել է վարակի ֆոնի վրա արյունաստեղծման գործընթացը: Եղան որոշ հետաքրքիր գիտական բացահայտումներ: Մասնավորապես, հայտնաբերվեց, որ արյունաստեղծման գործընթացն ակտիվանում է անոթային պատի բջիջների կողմից, որոնք ազդանշանը փոխանցում են ոսկրածուծ: Բացի այդ, ցողունային բջիջներն ունակ են ուղղակիորեն ընկալել ծանր վարակը:
Լաբորատոր կենդանիների վրա իրականացված փորձերը ցույց են տվել, որ արյան ցողունային բջիջների մակերեսին կան ռեցեպտորներ: TLR4 անունով այդ ռեցեպտորները ճանաչում են այնպիսի կառուցվածքներ, որոնք հանդիպում են միայն հիվանդությունների հարուցիչների մոտ, օրինակ` լիպոսախարիդներ: Երբ այդ նյութերը տրվում էին մկներին, որպեսզի նրանք ուտեն, նրանց մոտ ակտիվանում էին հանգստի վիճակում գտնվող ցողունային բջիջները և սկսում կիսվել: