Գիտնականներն իսկական հեղաշրջում են կատարել: Նրանք մահացած դոնորներից վերցված մեծահասակների ցողունային բջիջների շատ հազվադեպ հանդիպող տեսակից եղջերաթաղանթ են աճեցրել: Հյուսվածքի վերականգնման գքրծընթացը թողարկվել է ABCB5 միացության շնորհիվ: Այն գործում է որպես լիմբալ ցողունային բջիջների մարկեր, այսինքն, օգնում է գտնել դրանք, պատմում է Business Standardը: Միացությունը գտնվում է մաշկի, աղիների և աչքի բջիջներում: Աչքերում ABCB5-ն անհրաժեշտ է եղջերաթաղանթի գոյության, զարգացման և վերականգնման համար:
Համապատասխան հետազոտություն է իրականացրել Մասաչուսեթսի Աչքի և ականջի հետազոտական ինստիտուտը: Այն հույս է ներշնչում այրվածքների, քիմիական վնասվածքների հետևանքով տուժածների մոտ, ինչպես նաև աչքի հյուսվածքների քայքայմամբ ընթացող հիվանդություններով տառապողների մոտ վերականգնել տեսողությունը: Հայտնի է, որ ցողունային լիմբալ բջիջները տեղակայված են աչքի հիմային լիմբալ էպիթելում: Նրանք նպաստում են եղջերաթաղանթի հյուսվածքների պահպանմանն ու վերականգնմանը:
Մարդու ցողունային բջիջների շնորհիվ հնարավոր եղավ մկների աչքերում աճեցնել անատոմիորեն ճիշտ և լիովին աշխատող եղջերաթաղանթ: Եթե մկների մոտ չկար աշխատող ABCB5 գեն, լիմբալ ցողունային բջիջները մահանում էին (գործարկվում էր ապոպտոզը՝ բջջի ծրագրավորված մահը): Իսկ վնասվածքներից հետո եղջերաթաղանթը վատ է վերականգնվում: