+374 99 28 38 32 [email protected]
Գլխավոր »Լուրեր

Ցողունային և սեռական բջիջներ

2019 Հոկ 04, Ուրբաթ


Բոլորի ուշադրությունը սևեռված է այն ցողունային բջիջների վրա, որոնք, առանց որևէ խնդրի, կիսվում են օրգանիզմից դուրս մինչև 300 անգամ (2 տարուց ավելի) և ընդունակ են դառնալ ցանկացած տեսակի բջիջ, նույնիսկ նեյրոն, սրտամկանի կամ ինսուլին արտադրող բջիջ: Այդ բջիջները ստանում են էմբրիոնից: 1998 թ. Ջեյմս Թոմսոնը` Վիսկոնսին նահանգի համալսարանից, Մեդիսոնում անջատեց էմբրիոնալ ցողունային բջիջների 5 տեսակ, որոնք ստացվել են արհեստական բեղմնավորումից հանկարծ հրաժարված զույգերից:
Այդ բջիջները մնացել են չտարբերակված վիճակում մինչև ավելի քան 200 կիսումը` միաժամանակ պահպանելով իրենց քրոմոսոմային կազմը:
Այդ նույն ժամանակ մեկ այլ գիտնական՝ Ջոն Խոպկինսի համալսարանից Ջոն Գերհարդը, հայտնեց, որ իր խմբին հաջողվել է անջատել և պահպանել օրգանիզմից դուրս ավելի քան 40 կիսման ընթացքում էմբրիոնալ սեռական բջիջներ՝ ձվաբջջի և սպերմայի բջիջներից, 5-9 ամսական հղիության արհեստական ընդհատման ենթարկված էմբրիոններից:
Այդ տեսակների միջև տարբերությունը, ստացման եղանակից զատ, կայանում է նրանում, որ եթե էմբրիոնալ ցողունային բջիջները (ԷՑԲ) ներմուծվեն ճնշված իմունիտետով մկանի մեջ, ապա որպես «կողմնակի արդյունք», ի հայտ են գալիս բարորակ ուռուցքներ՝ տերատոկարցինոմաներ, իսկ էմբրիոնալ սեռական բջիջների ներարկումը նման ազդեցություն չի առաջացնում:

 

Սկզբնաղբյուր. popmech.ru

Հետևեք մեզ

Սոցցանցերում

  Կապ  

Ուղարկել հաղորդագրություն

Կապ մեզ հետ

Օրբելի 22 փող.
Հայաստանի Հանրապետություն, Երևան

+374 99 28 38 32

[email protected]