Ցողունային բջիջներն օրգանիզմի համար շինանյութ են: Նրանք ստեղծում են ուղիղ կապ ծնվելիս երեխայի ամուր առողջության և նրա ամուր առողջության միջև` հետագայում: Եթե երեխայի մոտ կյանքի ընթացքում առաջանում են առողջական խնդիրներ, ցողունային բջիջները կարող են դառնալ նրա առողջության վերականգնման և պահպանման բանալին:
Պորտալարային արյան ցողունային բջիջները պարզ բջիջներ են, քանի որ նրանք դեռ պետք է զարգանան և վերածվեն որոշակի բջջի տեսակի: Անհավանական է, սակայն ցողունային բջիջներն ընդունակ են վերականգնել վնասված հյուսվածքները: Եթե երեխան հիվանդանա, օրինակ, լեյկեմիայով, ավանդական բուժումից հետո կարելի է յուրահատուկ ցողունային բջիջներ ներդնել նրա օրգանիզմ, որպեսզի պահպանվեն և վերականգնվեն վնասված հյուսվածքները:
Պորտալարային արյան ցողունային բջիջներն արդեն օգտագործվում են ավելի քան 85 հիվանդությունների բուժման համար, այդ թվում` լեյկեմիա, անեմիա և թալասեմիա:
Այդ ցողունային բջիջները ունեն նաև հեռանկարային մեծ ներուժ որոշ հիվանդությունների համար. օրինակ, մանկական ուղեղային կաթվածի, դիաբետի և ռևմատոիդ արթրիտի: Ներկայում կատարվում են ավելի քան 300 կլինիկական հետազոտություններ (կամ ուշ շրջանի գիտական հետազոտություններ) , որոնցում օգտագործվում են պորտալարային արյան ցողունային բջիջները: Եվ դրանցից շատերը իրականություն կդառնան արդեն այսօր ծնված երեխաների կյանքի ընթացքում:
Սկզբնաղբյուր. futurehealthbiobank.com