Bioquark-ը ահա ուր որ է կսկսի փորձարկումը, որի շրջանակներում կփորձի ցողունային բջիջներ օգտագործելով՝ մահացած ուղեղով պացիենտներին կյանք վերադարձնել: Վիճելի հետազոտությունը կբարձրացնի բազմաթիվ գիտական և էթիկ հարցեր, որոնց լուծումը կգրավի ոլորտի բազում փորձագետների: Ամեն բան ցույց է տալիս, որ գիտնականները դնում են ավելի բարձր նպատակներ, երբ խոսքը գնում է մարդու մարմնի մասին՝ սկզբում աշխարհում գլխի առաջին փոխպատաստումը, հետո ծերության դեմ պայքարը, իսկ հիմա ահա մահվան լիովին վերացումը:
Այո, ճիշտ կարդացիք: Bioquark անվանվող ընկերությունը որոշել է կյանքի վերադարձնել կլինիկական մահացած ուղեղով մարդկանց: Ֆիլադելֆիական բիոտեխնոլոգիական ընկերությունը, ինչպես սպասվում է, կսկսի այս նախագիծը տարեվերջին:
Նախապես փորձարկումը ծրագրված էր անցկացնել 2016 թ-ին Հնդկաստանում, բայց այն չի թույլատրվել: Ենթադրելով, որ ծրագիրը կմնա նույնը, գիտնականները կվերցնեն 20 պացիենտ, որոնք կանցնեն տարբեր տեսակի բուժումներ: Սկզբում կարվի ցողունային բջիջների ներարկում, որոնք ստացված կլինեն պացիենտի սեփական արյունից կամ ճարպից: Այնուհետև ողնուղեղի մեջ կներմուծվի սպիտակուցային խառնուրդ, որը պետք է դրդի նոր նեյրոնների աճը: Լազերային թերապիան և ներվերի դրդումը կիրականացվի 15 օրվա ընթացքում, որպեսզի նեյրոններում արթնանա կապերի առաջացման գործընթացը: Այդ նույն ժամանակ գիտնականները կվերահսկեն բուժման ֆոնի վրա վարքի և ԷԷԳ-ի փոփոխությունները:
Չնայած, որ այդ պրոցեսում ամեն քայլը գիտականորեն կհիմնավորվի, ընդհանուր խնդիրը մնում է չապացուցված: Միջանկյալ ներվի էլեկտրական դրդումն արվել է, սակայն մեծավ մասամբ ապացույցները գոյություն ունեն թեմատիկ հետազոտությունների ձևով: Դոկտոր էդ Կուպերը նկարագրել է այդպիսի տասնյակ դեպքեր և նշել, որ մեթոդը կարող է ունենալ մասնավոր հաջողություն կոմայում գտնվող որոշ պացիենտների մոտ: Բայց կոման և ուղեղի մահը տարբեր բաներ են, և Bioquark-ի գործընթացը բարձրացնում է ավելի շատ հարցեր, քան պատասխաններ է տալիս:
Խնդիրներից մեկը, որը գիտնականները գտնում են այս հետազոտության մեջ, դա գիտակցված համաձայնությունն է: Ինչպես կրող է փորձարկման մասնակիցը համաձայնություն տալ և ինչպես պետք է գիտնականը ստորագրի իր աշխատանքը՝ հաշվի առնելով, որ մասնակիցներն իրավաբանորեն մահացած են. ինչպես այդ դեպքում վերջնականապես կհաստատվի ուղեղի մահը: Ի՞նչ կլինի եթե ուղեղի գործունեությունը մասնակի վերականգնվի: Ինչպիսի՞ն կլինի պացիենտի հոգեկան վիճակը: Հնարավո՞ր է ուղեղն ավելի վնասել:
2016 թ-ին նևրոլոգ Արիանա Լյուիսը և բիոէթիկ Արթուր Կապլանը գրել ե որ այդ փորձարումը ՛՛կասկածելի՛՛ է, ՛՛չունի գիտական հիմք՛՛ և ՛՛լավագույն դեպքում էթիկորեն վիճելի է, իսկ վատագույնում՝ ունի բացահայտ ոչ էթիկ բնույթ՛՛: Դոկտոր Կուպերը նույնպես կասկածում է Bioquark-ի մեթոդին և չի հավատում, որ նրանք կօգնեն մահացած ուղեղով պացիենտներին: Այս մեթոդը ենթադրում է գործող ուղեղաբնի առկայություն՝ կառույցներ, որոնցով անցնում են շարժական նեյրոնները մինչև ուղեղի կեղևի հետ ճիշտ միանալը: Եթե բացակայում է գործող ուղեղաբունը, ոչինչ չի ստացվի:
Մանկական վիրաբույժ Չարլզ Կոքսը որը չի մասնակցում Bioquark-ի աշխատանքներին, համաձայն է Կուպերի հետ. ՛՛Դա ամենախելագար բանը չէ, որ ես երբևիցէ լսել եմ բայց կարծում եմ, որ հաջողության հավանականությունը մոտ է զերոյի: Կարծում եմ որևէ մեկի հարություն տալը տեխնիկապես հրաշք կլինի՛՛: