Պորտալարային արյան սառեցված ցողունային բջիջներն ընտանեկան կենսաբանական ապահովագրություն են: Նրանք կարող են, առանց կենսունակության և կենսաբանական ակտիվության կորստի, պահպանվել տասնյակ տարիներ:
Դա հնարավոր է պահպանման յուրահատուկ պայմանների շնորհիվ՝ հեղուկ ազոտի մեջ՝ ուլտրացածր ջերմաստիճանում, հատուկ սարքերում, որոնց աշխատանքը կախված չէ ոչ էլեկտրամատակարարման խափանումներից, ոչ աշխատակիցների սխալներից, ոչ այլ ֆորս-մաժորային վիճակներից:
Պե՞տք է պահպանել ընտանիքի բոլոր երեխաների պորտալարային արյունը
Այո, պետք է:
Ծննդյան ժամանակ պահպանված պորտալարային արյունը երեխայի սեփական, կենսաբանորեն հզոր ցողունային բջիջների պահուստ է:
Օնկոհեմատոլոգիական հիվանդությունների բուժման հաջողությունը կախված է դոնորի և ռեցիպիենտի հյուսվածքային համապատասխանությունից: Նույն ծնողների երեխաների լիարժեք համապատասխանման հավանականությունը կազմում է 25 տոկոս: 50 տոկոս համապատասխանությունը լինում է կեսի մոտ, իսկ 25 տոկոս դեպքում` երեխաներն իրար համապատասխան չեն:
Պորտալարային արյան տրանսպլանտացիայի դեպքում արդյունավետ պատվաստման համար դոնորը և ռեցիպիենտը պետք է համապատասխանեն 67 տոկոսով;
Ուռուցքային հիվանդների մեկտարյա կենսունակ լինելը ամբողջովին համընկնող ընտանեկան պորտալարային արյան տրանսպլանտացիայի դեպքում կազմում է 63 տոկոս, մինչդեռ ոչ հարազատների, բայց դարձյալ լիովին համապատասխան փոխպատվաստման ժամանակ այն 29 տոկոս է: Հավանաբար, ցողունային բջիջներն ունեն իրենց ընտանեկան «հիշողությունը»:
Պորտալարային արյան պահպանման համար այդ ցանկության մասին պետք է նախապես, ծննդաբերությունից առաջ հայտնել հսկող բժշկին կամ մանկաբարձին: