+374 99 28 38 32 [email protected]
Գլխավոր »Լուրեր

Գիտնականները ստեղծել են ունիվերսալ իմպլանտներ, որոնք օրգանիզմի կողմից չեն արտամղվի

2019 Մար 21, Հինգշաբթի


Ցանկացած նյութ /այդ թվում նաև բիոլոգիական/, որը չի ստեղծված մեր օրգանիզմի կողմից, ամեն դեպքում համարվում է օտար և արտամղվում: Նույնիսկ, եթե դրանք պատրաստված են ամենանորագույն իներտ նյութից, ոչ ոք չի կարող երաշխիք տալ, որ արտամղման ռեակցիա չի ընթանա: Իսկ ՛՛մարել՛՛ իմուն համակարգը դրա համար, կնշանակի օրգանիզմը ենթարկել լրացուցիչ վտանգի: Այնուամենայնիվ, Թել Ավիվի Համալսարանի հետազոտողների խումբը մտածել է իմպլանտների անհատական պատրաստման միջոց, որն օրգանիզմին կստիպի դրանք ընկալել որպես սեփական հյուսվածք:
Ինչպես հայտնում է Phys.org-ը, աշխատանքի հիմքում ընկած է ցանկացած տեսակի իմպլանտների ստեղծման տեխնոլոգիան՝ բիոպսիայի ժամանակ վերցված ճարպային բջիջների ոչ մեծ ՛՛չափաբաժիններից՛՛:

՛՛Մեզ հաջողվեց ստեղծել անհատականացված տեխնոլոգիա՝ ճարպային հյուսվածքի բջիջների դիֆերենցացիայի այլ օրգանների տարբեր տեսակի բջիջների՝ սկսած կարդիոմիոցիտներից մինչև ողնուղեղային և գլխուղեղային բջիջներ: Քանի որ և բջիջները, և օգտագործվող նյութը վերցված են պացիենտից, իմպլանտը չի առաջացնում իմունային պատասխան՝, ապահովելով դեֆեկտավոր օրգանի ճիշտ ռեգեներացիա՛՛.-հայտարարել է Թել-Ավիվի Համալսարանի բիոտեխնոլոգիայի, ինժեներիայի ամբիոնի պրոֆեսոր Տալ Դվիրը:
Վերոնշյալը իրականացնելու համար գիտնականները կվերածրագրավորեն ճարպային հյուսվածքի բջիջները ինդուկցված պլյուրիպոտենտ ցողունային բջիջների՝ ընդունակ որոշակի պայմաններում փոխվել ցանկացած տեսակի բջիջների:
Ներկայում գիտնականները զբաղված են իրենց տեխնոլոգիան հետևյալ նպատակներով օգտագործելով՝ վնասված ողնուղեղի վերականգնման, միոկարդի ինֆարկտի ռեգեներացիայի, ինչպես նաև կենդանի մոդելների վրա Պարկինսոնի հիվանդության բուժման ժամանակ դոֆամինէրգիկ իմպլանտների օգտագործման: Բացի դա, ապագայում գիտնականները ցանկանում են իրենց մեթոդը փորձարկել այլ օրգանների վերականգնման համար, ինչպիսին են աղիները և աչքը:


՛՛Մեր տեխնոլոգիայի օգնությամբ մենք կարող ենք ծրագրավորել ցանկացած տեսակի հյուսվածք, իսկ տրանսպլանտացիայից հետո ստիպել արդյունավետորեն վերականգնվել ցանկացած հիվանդ կամ վնասված օրգանի: Լրիվ անհատականացված հյուսվածքային իմպլանտների տեխնոլոգիան թույլ կտա մեզ դա իրականացնել իմունային պատասխանի նվազագույն ռիսկով՛՛:

 

Սկզբնաղբյուր` hi-news.ru

Հետևեք մեզ

Սոցցանցերում

  Կապ  

Ուղարկել հաղորդագրություն

Կապ մեզ հետ

Օրբելի 22 փող.
Հայաստանի Հանրապետություն, Երևան

+374 99 28 38 32

[email protected]