+374 91 28 38 32 info@biostem.am
Գլխավոր »Պացիենտների համար

Բջջային թերապիա: Ժամանակակից առանձնահատկություններն ու հեռանկարները

2018 Դեկ 10, Երկուշաբթի


Այսօր բջջային թերապիան նոր, արդեն ձևավորված բժշկական ուղղություն, որի հիմքում մարդկային օրգանիզմի ցողունային բջիջների վերականգնվելու հատկության կիրառումն է:

Ի՞նչ է բջջային թերապիան

Բջջային թերապիայի օգնությամբ իրականացվում է բավականին բարդ հիվանդությունների բուժում, հիվանդների վերականգնում վնասվածքներից, քիմիաթերապիայից և ճառագայթային բուժումից հետո: Ծերացման վաղ նշանների դեմ պայքարում ցողունային բջիջները բավականին լավ արդյունքներ են տալիս: Գոյություն ունեն գիտական ենթադրություններ, որ ցողունային բջիջները կարող են ծառայել որպես կենսանյութ կորցրած վերջույթների վերականգնման, վնասված և հիվանդ օրգանների փոխարեն առողջ օրգանների ստեղծման համար:

Մարդու օրգանիզմի վրա ցողունային բջիջների նման դրական ազդեցությունը գիտնականները բացատրում են նրանց վերափոխվելու և մարդու օրգանիզմը կազմող տարբեր բջիջների ձևով շատ անգամներ բազմանալու բնական հատկությամբ: Ընդ որում, ցողունային բջիջները ո՛չ միայն նոր բջիջներ են առաջացնում, այլ նաև արդեն գոյություն ունեցող բջիջների վրա ունենում են վերականգնողական ազդեցություն՝ նրանց ակտիվություն հաղորդելով:

Բուժական նպատակով ցողունային բջիջներ ստանում են պորտալարային արյունից, ոսկրածուծից, ինչպես նաև ծայրամասային արյունից՝ նախօրոք արյունաստեղծ գործունեության խթանում իրականացնելուց հետո: Որպես ցողունային բջիջների աղբյուր կարելի է կիրառել նաև ընկերքը, ճարպային հյուսվածքը, ամնիոտիկ հեղուկը և կաթնատամների պուլպան:

Ինչպիսի՞ ցողունային բջիջներ են կիրառվում

Ցողունային բջիջների ընտրության աղբյուրը պայմանավորված է հիվանդությամբ, հիվանդի տարիքով և նրա ֆիզիկական վիճակով:

Ցողունային բջիջներով բուժման եղանակները  

Ցողունային բջիջներով բուժումն իրականացվում է երկու եղանակով՝ սեփական և դոնորական բջիջների կիրառմամբ:

Բնական է, որ առաջին եղանակն առավել արդյունավետ և անվտանգ է, քանի որ տվյալ դեպքում ապահովվում է բջիջների 100%-անոց համատեղելիություն: Հենց այդ պատճառով է, որ վերջին տարիներին տարածված է սեփական պորտալարային արյունից ստացված ցողունային բջիջների հավաքումը և սառեցումը, որոնք առանձնանում են իրենց երիտասարդությամբ, մեծ քանակով և հստակ տարբերակման ուղղվածությամբ:

Ցողունային բջիջների բուժումն իրականացվում է նրանց ներերակային ներարկմամբ, ինչպես մյուս դեղերը, կամ կոնկրետ հյուսվածքներ և օրգաններ ուղղակի ներմուծմամբ: Վերջին ժամանակներն սկսել է լայն կիրառում ստանալ պորտալարային արյունից ստացված ցողունային բջիջների ներոսկրային ներմուծումը: Այս եղանակը նպաստում է շատ կարճ ժամկետներում սերտաճմանը: Նմանատիպ եղանակով իրականացվում է ցողունային բջիջների ուղղակի ներմուծում պսակային անոթներ:
 
Բջջային թերապիա, բուժման առանձնահատկությունները

Բջջային թերապիան իրականացվում է ինչպես ինքնուրույն, այնպես էլ բուժման այլ եղանակների հետ միասին: Ցողունային բջիջների ներմուծումից հետո հիվանդների մեծ մասի մոտ դիտվում է օրգանիզմի բոլոր համակարգերի գործունեության ակտիվացում, նյութափոխանակության գործընթացների բարելավում, իմունիտետի բարձրացում: Շատերը նշում են էներգիայի հոսք, ախորժակի, քնի բարելավում, ուշադրության կենտրոնացում:   

Ռեգեներատիվ բուժման արդյունքում ցողունային բջիջների շնորհիվ  տղամարդկանց մոտ ուժեղանում է պոտենցիան, իսկ սեռական հակումները երկու սեռի ներկայացուցիչների մոտ էլ ավելանում են: Զուգահեռաբար, հաղթահարվում է դեպրեսիվ վիճակը, առաջանում է ստեղծագործական ակտիվ գործունեությամբ զբաղվելու ցանկություն, մրսածությունների նկատմամբ ուժեղանում է իմունիտետը: Բջջային թերապիան նաև արդյունավետ է քրոնիկական հոգնածությունից ձերբազատվելու համար:

Հաշվի առնելով բջջային թերապիայի նորույթ լինելը, ցողունային բջիջների բուժման յուրահատկությունը, բարձր տեխնոլոգիական սարքերի առկայության և համապատասխան ոլորտի մասնագետների անհրաժեշտությունը՝ ցողունային բջիջներով բուժումը հնարավոր է միայն կլինիկական պայմաններում: Ընդ որում, կլինիկան պետք է ունենա համապատասխան արտոնագիր և ապահովի առողջապահության կառավարող մարմինների կողմից հաստատված ուղեցույցներին լիարժեք համապատասխանություն:

Վերջին ժամանակները մեծ ճանաչում են ձեռք բերում բջջային թերապիայի կլինիկաները, որոնք գործում են ցողունային բջիջների պահպանման բանկերի համալիրում: Պրոֆեսիոնալների թիմի այսպիսի փոխկապակցված և կարգավորված աշխատանքը շատ դեպքերում թույլ է տալիս խուսափել կենսանյութի տեղափոխման հետ կապված խնդիրներից և այլ ուղեկցող դժվարություններից՝ ապահովելով հիվանդների բուժումը հնարավորին կարճ ժամկետներում:

Հետևեք մեզ

Սոցցանցերում

  Կապ  

Ուղարկել հաղորդագրություն

Կապ մեզ հետ

Օրբելի 22 փող.
Հայաստանի Հանրապետություն, Երևան

+374 91 28 38 32

info@biostem.am