+374 91 28 38 32 info@biostem.am
Գլխավոր »Լուրեր

Ցողունային բջիջներով կբուժեն սրտի արատը

2018 Նոյ 20, Երեքշաբթի


Յուրաքանչյուր տարի գիտության և բժշկության ասպարեզում ի հայտ են գալիս ավելի շատ տվյալներ ցողունային բջիջների օգտագործմամբ այս կամ այն հիվանդության բուժման արդյունավետության մասին: Հերթական նորությունը հետևյալն է՝ փետրվարին Լոս Անջելեսի (ԱՄՆ) Մանկական հիվանդանոցի հետազոտողները հայտարարեցին նոր ծրագրի իրականացման մեկնարկի մասին, որի ընթացքում ուսումնասիրվելու են պորտալարային ցողունային բջիջների օգտագործման հնարավորությունները սրտի արատ ունեցող փոքրիկ պացիենտների մոտ: Մեր գիտնականները ամերիկական հետազոտությունը գնահատում են որպես խիստ հեռանկարային:

Հիշեցնենք, որ պորտալարային արյունը պարունակում է այսպես կոչված արյունաստեղծ (հեմոպոետիկ) ցողունային բջիջներ: Եվ հենց դրանցից են հետո ստեղծվում արյունաստեղծ և իմունային համակարգի բոլոր բջիջները, ինչպես նաև որոշ այլ տիպի բջիջներ: Այսօր բժիշկները նկատում են, որ եթե ինչ-որ պատճառով մեծահասակ մարդու մոտ ուժեղ վնասվեն իմունային և արյունաստեղծ բջիջները (օրինակ, քիմիոթերապիայի հետևանքով), ապա, որպես ապահովագրական ինչ-որ պաշար՝ հեմոպոետիկ ցողունային բջիջների տրանսպլանտացիայի կիրառմամբ, կարելի է կրկին վերականգնել ողջ իմունային և արյունաստեղծ համակարգը: Այնուամենայնիվ, արդեն այսօր արյունաստեղծ բջիջների փոխպատվաստմամբ բուժում են տարբեր օնկոհեմատոլոգիական հիվանդություններ (լեյկոզներ), արյան հիվանդություններ (օրինակ. տարբեր անեմիաներ) և իմունային համակարգի ախտահարումներ, ինչպես նաև որոշ ժառանգական հիվանդություններ:
Բժշկության մեջ հեմոպոետիկ բջիջների փոխպատվաստումը սկսել են կիրառել անցյալ դարի 70 -ականներից: Սկզբում դրանք ստանում էին ոսկրածուծից: Իսկ 1988 թ-ից արդեն սկսեցին օգտագործել պորտալարային-պլացենտար կոմպլեքսը, որը ծննդաբերությունից հետո նախկինում պարզապես դեն էր նետվում: Այսօր աշխարհի տարբեր երկրներում  կա պորտալարային արյան պաշտոնական պահպանման մոտ 200 բանկ և դրանց ենթակառույցները: Յուրաքանչյուր տարի աշխարհում իրականացվում է ավելի քան 50 000 փոխպատվաստում, և պորտալարային արյունը, որպես ցողունային բջիջների աղբյուր, արդեն դարձել է այդ վիրահատությունների կարևոր բաղադրիչը:

Այդ բջիջների օգտագործման ուղիները աշխարհում մշտապես ընդլայնվում են: Այժմ ամերիկացի բժիշկները պետք է պորտալարային արյան բջիջների տրանսպլանտացիան իրականացնեն սրտի ձախ փորոքի հիպոպլազիայի սինդրոմով հիվանդ (արատների տեսակներից մեկը) երեխաների մոտ արդեն կյանքի առաջին իսկ ամիսներին: Այս հիվանդությունը, որը, բարեբախտաբար, հանդիպում է ոչ հաճախ, շատ ծանր ընթացք ունի: Արյան շրջանառության անբավարությունը արտահայտվում է արդեն ծնվելուց մի երկու օր հետո և հաշված օրերի ընթացքում բերում է երեխայի մահվան: Առայժմ այդ արատը բուժվում է միայն վիրահատական ճանապարհով: Վիրահատությունը կատարվում է մի քանի փուլով, առանց դրա երեխաները մահանում են կյանքի առաջին օրերին:

Ամերիկյան հետազոտությանը կմասնակցեն մոտ 20 երեխա, ովքեր մի քանի տարվա ընթացքում կգտնվեն գիտնականների և մասնագետների հսկողության տակ: Եթե կնոջ հղիության ընթացքում պտղի մոտ կախտորոշվի սրտի բնածին արատ, նրան կառաջարկվի պահպանել պորտալարային արյունը ծննդաբերության ժամանակ: Նորածնին ծննդյան առաջին իսկ օրերին և անգամ ժամերին կիրականացվի վիրահատություն (կլայնացվի միջնախասրտային միջնապատի բացվածքի լայնացում, որը կնպաստի արյան ավելի լավ խառնվելուն): Հաջորդ վիրահատությունը կկատարվի արդեն 6 ամսեկանում և հենց այդ ժամանակ էլ բժիշկները սրտի մեջ կներմուծեն պորտալարային արյունից վերցված սեփական ցողունային բջիջները: Հետազոտողների սպասման համաձայն, փոխպատվաստված բջիջները երեխայի առաջին տարվա ընթացքում կդրդեն  սրտամկանի աճ: Մոտ երեք տարեկանում կիրականացվի երրորդ վերականգնողական վիրահատությունը:

՛՛Ամերիկացիների նոր հետազոտությունը լավ օրինակ է բուժման վիրահատական մեթոդների սիներգիայի և  նոր բջջային տեխնոլոգիաների համար, որը բժշկության նոր հորիզոններ է բացում,-պարզաբանում է ռուսական հեմոբանկերից մեկի լաբորատորիայի ղեկավար Իվան Պոտապովը,-Հետազոտությունն անցկացվում է սրտի արատ ունեցող երեխաների բուժման նոր մոտեցում գտնելու նպատակով, որը, հնարավոր է կապահովվի հիվանդներին կյանքի նոր որակ ապագայում: Ամեն դեպքում, արդեն հիմա կարելի է ասել, որ սրտի արատի ներարգանդային հայտնաբերման ժամանակ, ծննդաբերության ընթացքում պորտալարային արյան պահպանման շնորհիվ, հիվանդ երեխաների համար կա լավ արդյունքների մեծ շանս այդ բարդ վիրահատություններից հետո:

Սկզբնաղբյուր. mk.ru

Հետևեք մեզ

Սոցցանցերում

  Կապ  

Ուղարկել հաղորդագրություն

Կապ մեզ հետ

Օրբելի 22 փող.
Հայաստանի Հանրապետություն, Երևան

+374 91 28 38 32

info@biostem.am