+374 91 28 38 32 info@biostem.am
Գլխավոր »Լուրեր

Ցողունային բջիջները գոտկային ցավերի դեմ` գաղտնի զենք

2019 Սեպ 09, Երկուշաբթի


Ցողունային բջիջների ընդամենը մեկ ներարկումն ընդունակ է գոտկային ցավից ձերբազատել երեք տարի: Բուժման տվյալ մեթոդն արմատապես կփոխի միջողային սկավառակներն ախտահարող օստեոխոնդրոզով տառապող հիվանդների կյանքը: Բացի այդ, այն հնարավորություն կտա լուծել օպիոիդային ցավազրկողներից կախվածության խնդիրը, գրում է "MedikForum"-ը:

Մելբուրնի համալսարանի գիտնականների հետազոտություններում ընդգրկվել են օստեոխոնդրոզով տառապող կամավորներ: Մասնագետները բացահայտել են, որ ցողունային բջիջների ներարկումները թեթևացրել են մեջքի ցավերը մասնակիցների մոտավորապես 50 տոկոսի մոտ: Իսկ որոշ կամավորների մոտ ներարկումները ցավն անցկացրել են երեք տարի: Գիտնականների պնդմամբ, ներարկումները նպաստում են վնասված միջողային սկավառակների վերականգնմանը:

Ի դեպ, մեկ այլ հետազոտություն էլ, որն իրականացվել է Հարավային Ավստրալիայի համալսարանում, ցույց է տվել, որ գոտկային ցավերը կարող են ունենալ հոգեբանական բնույթ: Հետազոտողները պարզել են, որ մարդիկ հաճախ գերագնահատում են ցավի մակարդակը և գոտկատեղի լարվածությունը:

Սկզբաղբյուր. meddaily.ru

Հետևեք մեզ

Սոցցանցերում

  Կապ  

Ուղարկել հաղորդագրություն

Կապ մեզ հետ

Օրբելի 22 փող.
Հայաստանի Հանրապետություն, Երևան

+374 91 28 38 32

info@biostem.am