+374 91 28 38 32 info@biostem.am
Գլխավոր »Լուրեր

Ստեղծվել է արհեստական ոսկրածուծ

2019 Փետ 06, Չորեքշաբթի


Մեր իմուն համակարգի ամենակարևոր օրգաններից է ոսկրածուծը, որի կորուստն այս կամ այն պատճառով մահվան պատճառ է: Այնուամենայնիվ, Շվեյցարիայի Բազելյան համալսարանի գիտնականների խումբը ներկայացրել է արհեստական ոսկրածուծ, որը, ինչպես և նրա բիոլոգիական պրոտոտիպը, ստեղծում է ցողունային բջիջներ՝ իմուն համակարգի նախատիպը:

Նոր հայտնագործության մասին գրում է The New Atlas պարբերականը: Արտերկրի գործընկերները հայտնում են, որ արհեստական ոսկրածուծն իր աշխատանքի համար օգտագործում է մեզենխիմալ բջիջներ, որոնք արյան բջիջների նախատիպերն են: Այդ բջիջները մի քանի ռեակցիաների ընթացքում միանում են եռաչափ ծակոտկեն կերամիկական հենքի հետ: Ստացված կոնգլոմերատները տեղակայում են պերֆուզիոն բիոռեակտորի մեջ, որպեսզի բիոլոգիական հիմքը միավորվի արհեստական հենքի հետ:

Այդ միացումից հետո ստացված հյուսվածքը երեք շաբաթվա ընթացքում աշխատել է ճիշտ և ճիշտ ոսկրածուծի նման` աստեղծելով հեմոպոետիկ ցողունային բջիջներ և բջիջ-նախատիպեր: Ավելին, ստացված նյութը մոլեկուլյար կազմով շատ նման է իրական ոսկրածուծին: Ինչպես հայտարարել է հետազոտման հեղինակ Իվան Մարտինը. «Նոր նյութի շնորհիվ մենք այժմ կարող ենք վերցնել պացիենտների արյունը և ստեղծել արյան հիվանդությունների մոդելներ, ինչպիսին, օրինակ, լեյկեմիան է: Ընդ որում, մենք դա կարող ենք անել մի միջավայրում, որը կազմված է բացառապես մարդկային բջիջներից և ունի պայմաններ՝ հարմարվել կոնկրետ պացիենտին:  Ավելին, մենք կարող ենք իմանալ, թե ինչպես են հիվանդություններն ազդում արյան բջիջների տարբերակման վրա, և նաև կարող ենք պարզել, ինչպես վերականգնել իմունային համակարգի ախտահարված օրգանը»:

 Սկզբնաղբյուր` hi-news.ru

Հետևեք մեզ

Սոցցանցերում

  Կապ  

Ուղարկել հաղորդագրություն

Կապ մեզ հետ

Օրբելի 22 փող.
Հայաստանի Հանրապետություն, Երևան

+374 91 28 38 32

info@biostem.am