 
			Ծնողներին առաջարկվում է յուրահատուկ հնարավորություն՝ պահպանելով նորածնի պորտալարային արյունը, հոգալ իրենց երեխայի ապագան:
Այս էտապում պորտալարային արյան ցողունային բջիջներն օգտագործվում են ավելի քան 80 հիվանդության բուժման համար, ավելի հաճախ...` արյան հիվանդությունների (լեյկեմիա, Ֆոնկոնիի անեմիա, Բետա տալասեմիա, որոշ գոյացությունների բուժման համար՝ լիմֆոմա, բազմակի միելոմաներ): Ռեգեներատիվ բժշկական ոլորտի գիտական հետազոտությունները նույնպես առաջ են ընթանում այնպիսի հիվանդությունների բուժման հարցերում, ինչպիսիք են ուղեղային կաթվածը, առաջին տիպի դիաբետը, անհաս նորածինների հիվանդությունները, աուտիզմը, սրտաբանական հիվանդությունները, լսողության կորուստը, գենետիկ ախտաբանությունները:
Հիվանդություններ, որոնք այսօր արդեն կարող են բուժվել.
•    լեյկեմիա,
•    Ֆանկոնի անեմիա,
•    բետա-թալասեմիա,
•    որոշ գոյացություններ,
•    լիմֆոմաներ,
•    բազմակի միելոմաներ,
•    լսողության ձեռքբերովի կորուստ:
Հիվանդություններ, որոնք գտնվում են հետազոտության էտապում.
•    ուղեղային կաթված,
•    առաջին տիպի դիաբետ,
•    անհաս նորածինների հիվանդություններ,
•    աուտիզմ,
•    սրտաբանական հիվանդություններ,
•    գենետիկ ախտաբանության գենային թերապիա: