+374 99 28 38 32 info@biostem.am
Գլխավոր »Լուրեր

Որքա՞ն կարելի է պահել պորտալարային արյունը

2019 Հոկ 14, Երկուշաբթի


Պորտալարային արյան սառեցված ցողունային բջիջներն ընտանեկան կենսաբանական ապահովագրություն են: Նրանք կարող են, առանց կենսունակության և կենսաբանական ակտիվության կորստի, պահպանվել տասնյակ տարիներ:

Դա հնարավոր է պահպանման յուրահատուկ պայմանների շնորհիվ՝ հեղուկ ազոտի մեջ՝ ուլտրացածր ջերմաստիճանում, հատուկ սարքերում, որոնց աշխատանքը կախված չէ ոչ էլեկտրամատակարարման խափանումներից, ոչ աշխատակիցների սխալներից, ոչ այլ ֆորս-մաժորային վիճակներից:


Պե՞տք է պահպանել ընտանիքի բոլոր երեխաների պորտալարային արյունը


Այո, պետք է:

Ծննդյան ժամանակ պահպանված պորտալարային արյունը երեխայի սեփական, կենսաբանորեն հզոր ցողունային բջիջների պահուստ է:

Օնկոհեմատոլոգիական հիվանդությունների բուժման հաջողությունը կախված է դոնորի և ռեցիպիենտի հյուսվածքային համապատասխանությունից:  Նույն ծնողների երեխաների լիարժեք համապատասխանման հավանականությունը  կազմում է 25 տոկոս: 50 տոկոս համապատասխանությունը լինում է կեսի մոտ, իսկ 25 տոկոս դեպքում` երեխաներն իրար համապատասխան չեն:

Պորտալարային արյան տրանսպլանտացիայի դեպքում արդյունավետ պատվաստման համար դոնորը և ռեցիպիենտը պետք է համապատասխանեն 67 տոկոսով;

Ուռուցքային հիվանդների մեկտարյա կենսունակ լինելը ամբողջովին համընկնող ընտանեկան պորտալարային արյան տրանսպլանտացիայի դեպքում կազմում է 63 տոկոս, մինչդեռ ոչ հարազատների, բայց դարձյալ լիովին համապատասխան փոխպատվաստման ժամանակ այն 29 տոկոս է: Հավանաբար, ցողունային բջիջներն ունեն իրենց ընտանեկան «հիշողությունը»:

Պորտալարային արյան պահպանման համար այդ ցանկության մասին պետք է նախապես, ծննդաբերությունից առաջ  հայտնել հսկող բժշկին կամ մանկաբարձին:

 

 

Հետևեք մեզ

Սոցցանցերում

  Կապ  

Ուղարկել հաղորդագրություն

Կապ մեզ հետ

Օրբելի 22 փող.
Հայաստանի Հանրապետություն, Երևան

+374 99 28 38 32

info@biostem.am