+374 91 28 38 32 info@biostem.am
Գլխավոր »Լուրեր

Մարդու ցողունային բջիջները կապիկներին վերադարձրել են առարկաները բռնելու հնարավորությունը

2019 Հուն 22, Շաբաթ


Ցողունային բջիջներով թերապիան շատ հրապուրիչ է իր բնազդային պարզությամբ. մաքրում ենք վնասված բջիջները, նրանց փոխարեն ներդնում առողջների խումբը, ապա՝ ձեռքերը ծալած սպասում եք, մինչև օրգանիզմը կենթարկվի ինքնաբուժման: Ողնուղեղի վնասվածքների դեպքում ցողունային բջիջների՝ շարժունակության հնարավորության վերականգնման պոտենցիալը, ֆանտաստիկ հեռանկարներ է խոստանում: Այնուամենայնիվ, մարդու օրգանիզմը մեքենա չէ և դետալներն ընթացքում փոխել թույլատրող պարզ սիստեմ չէ:

Տրանսպլանտացիայից հետո ցողունային բջիջները հաճախ արտամղվում են, ոչնչանում օրգանիզմի թշնամական միջավայրում, մինչ կստանան վերականգնման հնարավորություն:

Վերջին 30 տարվա ընթացքում նեյրոբիոլոգները փորձարկել են շատ միջոցներ, փորձել են հատուկ մոլեկուլների կոկտեյլը կոկտեյլի հետևից, որոնք կարող են արագացնել ցողունային բջիջների կենսունակությունը: Եվ, չնայած առնետների մոդելի օրինակը շատ հաջող էր, լայնացնել այդ թերապիայի շրջանակները, որպեսզի այն աշխատի կապիկների մոտ, ինչը կարևոր է մարդկանց վրա փորձարկումների համար, չի հաջողվել: Կամ` չի ստացվել:

Nature Medicine պարբերականում հրատարակվել է «կարևոր» հետազոտություն, որտեղ մանրամասն ներկայացվում է մարդու ցողունային բջիջների փոխպատվաստման մեթոդը. բջիջներ, որոնք չեն ոչնչացել և ինտեգրվել են կապիկների վնասված ողնաշարում:

Վիրահատությունից 9 ամիս անց բջիջները տարածվել են 100-հազարավոր ճյուղավորումներ, որոնք սինափպսներ են ձևավորել կապիկների ողնուղեղի պահպանված նեյրոնների հետ: Ավելին, կապիկների ողնուղեղ-ուղեղային նեյրոնները մարդկային բջիջները ճանաչել են որպես սեփական, ձևավորել են նոր միացություններ, որոնք վերականգնել են կենդանիների առարկաներ բռնելու ունակությունը:

«Աճը, որը նկատել ենք այդ բջիջների մոտ, տպավորում է, իսկ 10 տարի առաջ ես կմտածեի, որ դա անհնարին է».- ասում է աշխատանքի գլխավոր հեղինակ դոկտոր Մարկ Տուշինսկին՝ Սան Դիեգոյի Կալիֆորնիական համալսարանի տրանսպլանտացիոն նեյրոգիտության ինստիտուտից: «Մենք հաստատապես ավելացրել ենք վստահությունն այն բանի, որ այդ բուժումը կաշխատի նաև մարդկանց համար»:

Սկզբնաղբյուր` hi-news.ru

Հետևեք մեզ

Սոցցանցերում

  Կապ  

Ուղարկել հաղորդագրություն

Կապ մեզ հետ

Օրբելի 22 փող.
Հայաստանի Հանրապետություն, Երևան

+374 91 28 38 32

info@biostem.am