+374 91 28 38 32 info@biostem.am
Գլխավոր »Լուրեր

Գիտնականները ստեղծել են արյունատոր անոթներով մարդկային մաշկի նմուշ

2020 Մար 16, Երկուշաբթի


Այդ մասին հայտնում է Naked Science-ը: Արյունատար անոթներով մարդկային մաշկի բնականին  նման նմուշը տպվել է 3D տպիչով Rensselaer (США) Պոլիտեխնիկական ինստիտուտի գիտնականների կողմից: Նոր տեխնոլոգիայի գործուն լինելը նրանք ապացուցեցին`  մկների բջիջներից արհեստական մաշկ ստեղծելով: Հյուսվածքի տպման ժամանակ օգտագործվել է մարդու պերիցիտների և էնդոթելիալ բջիջների խառնուրդ, որոնք պատասխանատու են արյունատար անոթների առաջացման համար:

Նմուշի փոխպատվաստումը կենդանուն բարեհաջող ընթացավ: Իմպլանտատը հաստատվեց և տեղի չունեցավ նրա արտամղում:  

Փորձի մեջ արժեքավոր դարձավ այն փաստը, որ տպված մաշկի տրանսպլանտատի անոթները բարեհաջող միացան մկան արյունատար համակարգին և սկսեցին իրենց գործունեությունը` սնուցելով տրանսպլանտատի հյուսվածքը:

Ստեղծված մաշկը կարող է օգտագործվել տրանսպլանտոլոգիայում` այրվածքներից կամ որոշ աուտոիմուն հիվանդություններից առաջացած մաշկի դեֆեկտները վերացնելու համար: Բացի այդ, տպված հյուսվածքը, որն իր մեջ ունի ֆունկցիոնալ անոթներ և նյարդային վերջույթներ, կարող է օգնել նյարդային համակարգի վնասումներով հիվանդներին:

Կարևոր է նշել, որ էնդոթելիալ բջիջների աղբյուր են պորտալարային խողովակի անոթները, որոնց օգտագործումը հնարավորություն է` ստանալ հետազոտության նման տպավորիչ արդյունքներ:


Սկզբնաղբյուր. hemafund.com

Հետևեք մեզ

Սոցցանցերում

  Կապ  

Ուղարկել հաղորդագրություն

Կապ մեզ հետ

Օրբելի 22 փող.
Հայաստանի Հանրապետություն, Երևան

+374 91 28 38 32

info@biostem.am