+374 91 28 38 32 info@biostem.am
Գլխավոր »Լուրեր

Ցողունային բջիջների հակաբորբոքային ազդեցությունները կորոնավիրուսով վարակված հիվանդների մոտ

2020 Մար 04, Չորեքշաբթի


Կորոնավիրուսը շնչուղիների հիվանդություն առաջացնող վիրուս է, որը լուրջ դեպքերում կարող է հանգեցնել թոքաբորբի:

Մկների վրա կատարված ուսումնասիրությունները ապացուցել են մեզենխիմալ ցողունային բջիջների հակաբորբոքային ազդեցությունները և դրանց ունակությունը` նվազեցնելու վիրուսներով պայմանավորված թոքաբորբերն ու մահացությունը:

Այս հետազոտություններում մեզենխիմալ ցողունային բջիջների օգտագործումը կօգնի արդյունավետորեն նվազեցնել բորբոքման աստիճանը, և այն բորբոքային բջիջների քանակը, որ թոքեր են մտնում նման հիվանդություններից հետո: Մեզենխիմալ բջիջների այս հատկությունը կարող է ձեռնտու լինել նաև կորոնավիրուսի դեպքում:

Նոր կլինիկական փորձարկումներն ուսումնասիրում են կորոնավիրուսով վարակված ծանր թոքաբորբով հիվանդների մոտ մարդու պորտալարային արյան մեզենխիմալ (UC-MSCs) թերապիայի անվտանգությունն ու արդյունավետությունը: Հույս կա, որ այս ցողունային բջիջները կօգնեն վերականգնել վնասված հյուսվածքները հիվանդների շնչառական համակարգում և նպաստել ավելի արագ ապաքինմանն ու վերականգնմանը:

Մեզենխիմալ ցողունային բջիջները ներարկվելու են  ներերակային (IV): Այս հիվանդները կհետազոտվեն ցողունային բջիջներով բուժումից հետո 90 օր անց` 96 շաբաթվա ընթացքում:

Հետևեք մեզ

Սոցցանցերում

  Կապ  

Ուղարկել հաղորդագրություն

Կապ մեզ հետ

Օրբելի 22 փող.
Հայաստանի Հանրապետություն, Երևան

+374 91 28 38 32

info@biostem.am