+374 91 28 38 32 info@biostem.am
Գլխավոր »Լուրեր

Մարդ-սարդ

2019 Նոյ 08, Ուրբաթ


Իսկ եթե այդ կերպ, ասենք ենոտի ձվաբջջի մեջ ներդրվի մարդկային բջջի կորի՞զ: Կստացվի՞, արդյոք, մարդ-ենոտ: Տեսականորեն այդպիսի էակը՝ խիմերան, կլինի երկու տեսակների հիբրիդ: Չին գիտնականներն արդեն այդ տեսությունից քայլ են արել դեպի պրակտիկա: 2003 թ. Երկրորդ շանխայյան համալսարանի գիտնականների խմբով՝ Խու Չժեն Շենյի ղեկավարությամբ, ստացվել են հիբրիդներ մի քանի մարդկանց մաշկի բջիջներից և ճագարի ձվաբջջից:


Վերջինները նախապես ազատվել են ճագարի ԴՆԹ-ից, որից հետո այդտեղ ներդրվել է մարդու ԴՆԹ: Այդպիսով, հիբրիդը ճագարից ստացել է միայն միտոխոնդրիալ ԴՆԹ-ի ոչ մեծ քանակություն:
«Բեղմնավորվել» է ավելի քան 400 ձվաբջիջ, իսկ մինչև բլաստոցիտների փուլ հասել են մոտավորապես 100 «խիմերճ:  Արհեստական էակների հետագա կյանքն արհեստականորեն ընդհատվել է. թե ով կարող է աշխարհ գալ այդպիսի էմբրիոնից, չին գիտնականները չեն համարձակվել պարզել:


Սակայն, արդեն 2004 թ. Մինեսսոտիի հետազոտողներին հաջողվեց աճեցնել խոզ` մարդկային արյամբ: Իսկ այս տարվա սկզբում պրոֆեսոր Իրվինգ Վայսսմանը` Ստենորդի ցողունային բջիջների Ինստիտուտի տնօրենը, հայտարարեց մարդու ուղեղով մկան էմբրիոն ստանալու մտադրության մասին: Բայց այն հարցին, թե այդպիսի մուկն ավելի խելացի՞ կլինի իրեն ստեղծողներից, գիտնականները դեռևս չեն կարող պատասխանել:


Սկզբնաղբյուր` popmech.ru


 

Հետևեք մեզ

Սոցցանցերում

  Կապ  

Ուղարկել հաղորդագրություն

Կապ մեզ հետ

Օրբելի 22 փող.
Հայաստանի Հանրապետություն, Երևան

+374 91 28 38 32

info@biostem.am