+374 91 28 38 32 info@biostem.am
Գլխավոր »Լուրեր

Գիտնականներ. պլացենտար ցողունային բջիջներն ընդունակ են վերականգնել սիրտը կաթվածից հետո

2019 Օգս 07, Չորեքշաբթի


Ամերիկացի գիտնականները փորձեր են անցկացրել մկների վրա և պարզել, որ պլացենտար ցողունային բջիջներն ընդունակ են վերականգնել սիրտը վնասվածքից հետո: Նրանց հետազոտությունները կատարվել են վերջերս` սրտի կաթված տարած կրծողների մոտ:

Գիտնականները նշում են, որ, սովորաբար, պլացենտան, պարզապես, դեն է նետվում, ինչը մեծ սխալ է, քանի որ այն պարունակում է մեծաքանակ ցողունային բջիջներ: Դրանք ակտիվ մասնակցություն ունեն էմբրիոնի զարգացման գործընթացում, բայց մասնագետները չէին ենթադրում, որ դրանք ունեն և այլ հատկություններ:

Cdx2  ցողունային բջիջներն ընդունակ են վերականգնել ո՛չ միայն մարդու պլացենտան, այլ նաև այլ օրգաններ, ներառյալ` սիրտը:

Գիտնականները փորձարկումներն անցկացրեցին մուկ-արուների 3 խմբի հետ: Առաջին խումբը բուժումը ստացավ այդ տեսակի հղի կրծողների պլացենտար ցողունային բջիջներով, երկրորդ խումբը՝ նույն պատրաստուկները, սակայն առանց Cdx2-ի, իսկ երրորդը՝ սովորական ֆիզիոլոգիական լուծույթ: Գիտնականները ՄՌՏ են կատարել յուրաքանչյուր մկանն` անմիջապես սրտի կաթվածից հետո և 3 ամիս անց: Արդյունքներն ապշեցրեցին անգամ մասնագետներին:

Առաջին խմբի մկների մոտ դիտվել է սրտի առանձին բջիջների և անգամ սրտամկանի որոշ մասերի արտահայտված վերականգնում: Գիտնականներին ավելի զարմացրել է նոր արյունատար անոթների առաջացումը: Երկրորդ և երրորդ խմբերի կրծողների մոտ նման փոփոխություններ չեն դիտարկվել:

Ներկայում մասնագետների խումբը մարդկային պլացենտայից ստացել է Cdx2 ցողունային բջիջներ և սկսել է դրանց հիմքի վրա թերապիայի մշակման աշխատանքները:

Սկզբնաղբյուր` dni24.com

Հետևեք մեզ

Սոցցանցերում

  Կապ  

Ուղարկել հաղորդագրություն

Կապ մեզ հետ

Օրբելի 22 փող.
Հայաստանի Հանրապետություն, Երևան

+374 91 28 38 32

info@biostem.am