+374 91 28 38 32 info@biostem.am
Գլխավոր »Լուրեր

Միկրոֆիզիոլոգներն առաջին անգամ մարդու ցողունային բջիջները վերածել են ինսուլին-արտադրողների

2019 Հուլ 31, Չորեքշաբթի


Սան-Ֆրանցիսկոյի Կալիֆորնիական համալսարանի միկրոֆիզիոլոգները առաջին անգամ կարողացան ցողունային բջիջները վերածել ֆունկցիոնալի՝ ինսուլին արտադրող բետա-բջիջների: Այդ մասին գրում է ScienceAlert-ը...:

Շաքարային դիաբետը նկարագրվել է դեռևս Հին Եգիպտոսում, այնուամենայնիվ, մարդկությունը մինչ այժմ չի գտել դրա դեմ անհրաժեշտ դեղամիջոց: Դիաբետի այդ տիպը բնորոշվում է ինսուլինի կորստով, այդ պատճառով հիվանդները ստիպված են լինում այն ներարկել: Գոյություն ունեն առաջին տիպի դիաբետի բուժման մի քանի մեթոդներ, ինչպիսին են՝ վնասված ենթաստամոքսային գեղձի փոխարինում նորով, կամ դոնորային բետա-բջիջների ներմուծում, բայց այս մոտեցումն ունի լուրջ բացասական կողմ՝ դոնորների անբավարար քանակ:
Սան- Ֆրանցիսկոյի Կալիֆորնիական համալսարանի գիտնականները վերջին մի քանի տարիներին աշխատել են, որպեսզի կարողանան ցողունային բջիջներին դրդել վերածվելու ենթաստամոքսային գեղձի լիարժեք ֆունկցիոնալ բետա-բջիջների: Երկար ժամանակ փորձարկումներն անհաջող էին, քանի որ ցողունային բջիջները չէին կարողանում արձագանքել գլյուկոզային և արտադրել ինսուլին:

Միկրոֆիզիոլոգ Մաթիաս Խեբրոկի խոսքով, երբ գիտնականները հետևում էին, թե ինչպես են բջիջները հայտնվում և զարգանում ենթաստամոքսային գեղձում, պարզվել է, որ նրանք առանձնանում են մյուս բջիջներից գեղձի ներսում և վերածվում են այսպես կոչված ՛՛կղզյակների՛՛: Արդյունքում միկրոֆիզիոլոգները ՛՛ձեռքով՛՛ առանձնացրեցին ենթաստամոքսային գեղձի ցողունային բջիջները, նրանցից ստեղծելով խմբեր: Դա բջիջներին հնարավորություն տվեց գործել այնպես, ինչպես սովորական ինսուլին-արտադրող բջիջներն են գործում:

Դրանից հետո այդպիսի բջիջների խմբերը պատվաստվեցին առողջ մկներին. Արդյունքում բջիջներն սկսեցին արտադրել ինսուլին՝ արյան մեջ շաքարի քանակից կախված: Գիտնականները նշում են՝ առայժմ վաղ է խոսել այն մասին, որ մարդկային օրգանիզմը չի սպանի այդպիսի ներդրված բջիջներին:

Բացի դա, հետագայում այդ փոխված ցողունային բջիջները կարելի է ձևափոխել CRISPR գենային խմբագրման օգնությամբ. կարծում է Խեբրոկը: Այժմ գիտնականները կարող են անցկացնել ցողունային բջիջների պատվաստման նոր հետազոտություններ:

Հետևեք մեզ

Սոցցանցերում

  Կապ  

Ուղարկել հաղորդագրություն

Կապ մեզ հետ

Օրբելի 22 փող.
Հայաստանի Հանրապետություն, Երևան

+374 91 28 38 32

info@biostem.am