+374 99 28 38 32 info@biostem.am
Գլխավոր »Լուրեր

Ի՞նչ են իրենցից ներկայացնում պորտալարի ցողունային բջիջները

2019 Հուլ 26, Ուրբաթ


Ցողունային բջիջներն օրգանիզմի համար շինանյութ են: Նրանք ստեղծում են ուղիղ կապ ծնվելիս երեխայի ամուր առողջության և նրա ամուր առողջության միջև` հետագայում: Եթե երեխայի մոտ կյանքի ընթացքում առաջանում են առողջական խնդիրներ, ցողունային բջիջները կարող են դառնալ նրա առողջության վերականգնման և պահպանման բանալին:

Պորտալարային արյան ցողունային բջիջները պարզ բջիջներ են, քանի որ նրանք դեռ պետք է զարգանան և վերածվեն որոշակի բջջի տեսակի: Անհավանական է, սակայն ցողունային բջիջներն ընդունակ են վերականգնել  վնասված հյուսվածքները: Եթե երեխան հիվանդանա, օրինակ, լեյկեմիայով, ավանդական բուժումից հետո կարելի է յուրահատուկ ցողունային բջիջներ ներդնել նրա օրգանիզմ, որպեսզի պահպանվեն և վերականգնվեն վնասված հյուսվածքները:

Պորտալարային արյան ցողունային բջիջներն արդեն օգտագործվում են ավելի քան 85 հիվանդությունների բուժման համար, այդ թվում` լեյկեմիա, անեմիա և թալասեմիա:

Այդ ցողունային բջիջները ունեն նաև հեռանկարային մեծ ներուժ որոշ հիվանդությունների համար. օրինակ, մանկական ուղեղային կաթվածի, դիաբետի և ռևմատոիդ արթրիտի: Ներկայում կատարվում են ավելի քան 300 կլինիկական հետազոտություններ (կամ ուշ շրջանի գիտական հետազոտություններ) , որոնցում օգտագործվում են պորտալարային արյան ցողունային բջիջները: Եվ դրանցից շատերը իրականություն կդառնան արդեն այսօր ծնված երեխաների կյանքի ընթացքում:

Սկզբնաղբյուր. futurehealthbiobank.com

Հետևեք մեզ

Սոցցանցերում

  Կապ  

Ուղարկել հաղորդագրություն

Կապ մեզ հետ

Օրբելի 22 փող.
Հայաստանի Հանրապետություն, Երևան

+374 99 28 38 32

info@biostem.am