Կլինիկական հետազոտությունների ընթացքում ցողունային բջիջների հիմքով ստեղծված վակցինան կանխարգելել է ուռուցքների զարգացումը: Չնայած տեխնոլոգիաների բուռն աճին՝ չարորակ նորագոյացությունները մարդկանց մահացության գլխավոր պատճառներից է: Ուռուցքային հիվանդությունների տարածվածությունը բնակչության մեջ ստիպում է գիտությանն անվերջ աշխատել քաղցկեղի վակցինայի հայտնաբերման ուղղությամբ:
Ստենֆորդյան համալսարանի գիտնականների նոր հետազոտությունների ընթացքում պարզվել է, որ ինդուկցված պլյուրիպոտենտային ցողունային բջիջները կարելի է օգտագործել օրգանիզմի իմուն համակարգը մարզելու համար ՝ ուռուցքի կանխարգելման կամ նրա դեմ պայքարելու նպատակով:
Հետազոտությունը ենթադրում է մարդկանց վակցինացիա նրանց սեփական ցողունային բջիջներով, ինչը կօգնի պաշտպանվել քաղցկեղի բավականին շատ տեսակներից: Տվյալ ցողունային բջիջները հնարավոր է մշակել տարբեր նյութերով, որպեսզի նրանք դառնան առավել արդյունավետ` տարբեր հյուսվածքների վրա ազդեցության ժամանակ: Բացի քաղցկեղից պաշտպանելը, դրանք կնպաստեն նաև օրգանիզմում տարբեր հիվանդությունների և վնասվածքների արդյունքում առաջացած վերքերի վերականգնմանը:
Լաբորատոր կենդանիների վրա իրականացված նոր հետազոտությունները ցույց են տվել ինդուկցված պլյուրիպոտենտային ցողունային բջիջների հսկայական պոտենցիալը քաղցկեղի կանխարգելման մեջ: Պացիենտի բջիջներին գենետիկորեն նման բջիջների ներարկումները բնավ էլ չեն կրկնում պացիենտի բջիջներին և կարող են իմուն համակարգին փոխանցել ապագայում ցանկացած չարորակ նորագոյացություն չեզոքացնելու հատկությունը: