+374 91 28 38 32 info@biostem.am
Գլխավոր »Լուրեր

Էկզեմայի բուժումը ցողունային բջիջներով հեռանկարային է

2018 Նոյ 19, Երկուշաբթի


Էկզեման ամենատարածված ոչ ինֆեկցիոն բնույթի մաշկային հիվանդություններից է, որի բուժումը բավականին բարդ խնդիր է, իսկ Հարավային Կորեայի գիտնականներն առաջարկում են բուժել պորտալարային ցողունային բջիջների ներարկումներով:

Պորտալարային ցողունային բջիջներն արդեն ավելի քան տասը տարիների ընթացքում բավականին լայնորեն օգտագործվում են բժշկության մեջ օնկոհեմատոլոգիական հիվանդությունների բուժման համար, ինչպես նաև նյա և իմուն համակարգերի ծանր հիվանդությունների ժամանակ:

Այդ բջիջներն ընդունակ են վերափոխվել մարդու օրգանիզմի ցանկացած օրգանին կամ հյուսվածքին բնորոշ բջջի: Օրինակ, լեյկոզների ժամանակ՝ նորմալ լեյկոցիտների, ցրված սկլերոզի դեպքում՝ նյարդային միելինային թաղանթի բջիջների:

Կորեայի հանրապետության Սեուլ քաղաքում գտնվող Ազգային համալսարանի (Seoul National University) աշխատակիցները հայտնում են պորտալարային արյունից ստացված ցողունային բջիջների արդյունավետ օգտագործման մասին` համառ ընթացքով և ստանդարտ թերապիայի չենթարկվող  էկզեմայի բուժման համար:

Այս մեթոդի փորձարկումներին մասնակցել են 34 պացիենտ, որոնց մոտ եղել են էկզեմայի միջին և ծանր արտահայտման ձևեր: Մասնակիցները բաժանվել են 2 խմբի՝ նրանց ներարկվող ցողունային բջիջների քանակից կախված: Պացիենտներից յուրաքանչյուրը՝ էկզեմայի առավելագույն ախտահարման մասերում, ստացել է ցողունային բջիջների մեկ ենթամաշկային ներարկում:

Արդյունքների գնահատականն իրականացվել է ներարկումից 12 շաբաթ անց՝ հատուկ սանդղակ-ինդեքսի օգնությամբ՝ էկզեմայի տարածվածության և ծանրության ինդեքս / EASI Eczema Area Severity Index/:

Հարավկորեական գիտնականները հայտնում են, որ հետազոտվողների 55 տոկոսի մոտ, որոնց ներարկել են ավելի մեծ քանակով ցողունային բջիջներ, ընդամենը մեկ ներարկումից նկատվել է EASI գործակցի իջեցում 50 տոկոսով:

Եթե հետազոտությունների հաջորդ էտապի արդյունքները ևս ստացվեն այդքան տպավորիչ, հնարավոր է, որ շատ շուտով մաշկաբանների բուժական մեթոդները լրացվեն էկզեմայի բուժման նոր մեթոդով, առավել ևս, որ պորտալարային արյանից ցողունային բջիջներ ստանալը հեշտ է, մատչելի և անվտանգ:

Սկզբնաղբյուր. meddaily.ru

 

Հետևեք մեզ

Սոցցանցերում

  Կապ  

Ուղարկել հաղորդագրություն

Կապ մեզ հետ

Օրբելի 22 փող.
Հայաստանի Հանրապետություն, Երևան

+374 91 28 38 32

info@biostem.am