Ծնողներին առաջարկվում է յուրահատուկ հնարավորություն՝ պահպանելով նորածնի պորտալարային արյունը, հոգալ իրենց երեխայի ապագան:
Այս էտապում պորտալարային արյան ցողունային բջիջներն օգտագործվում են ավելի քան 80 հիվանդության բուժման համար, ավելի հաճախ...` արյան հիվանդությունների (լեյկեմիա, Ֆոնկոնիի անեմիա, Բետա տալասեմիա, որոշ գոյացությունների բուժման համար՝ լիմֆոմա, բազմակի միելոմաներ): Ռեգեներատիվ բժշկական ոլորտի գիտական հետազոտությունները նույնպես առաջ են ընթանում այնպիսի հիվանդությունների բուժման հարցերում, ինչպիսիք են ուղեղային կաթվածը, առաջին տիպի դիաբետը, անհաս նորածինների հիվանդությունները, աուտիզմը, սրտաբանական հիվանդությունները, լսողության կորուստը, գենետիկ ախտաբանությունները:
Հիվանդություններ, որոնք այսօր արդեն կարող են բուժվել.
• լեյկեմիա,
• Ֆանկոնի անեմիա,
• բետա-թալասեմիա,
• որոշ գոյացություններ,
• լիմֆոմաներ,
• բազմակի միելոմաներ,
• լսողության ձեռքբերովի կորուստ:
Հիվանդություններ, որոնք գտնվում են հետազոտության էտապում.
• ուղեղային կաթված,
• առաջին տիպի դիաբետ,
• անհաս նորածինների հիվանդություններ,
• աուտիզմ,
• սրտաբանական հիվանդություններ,
• գենետիկ ախտաբանության գենային թերապիա: