+374 99 28 38 32 [email protected]
Գլխավոր »Լուրեր

Ծննդաբերության ժամանակ պորտալարային արյունը պահպանելու 10 պատճառ

2019 Հուլ 18, Հինգշաբթի


Ժամանակի ինչ-որ պահի ամեն մի ընտանիք վճիռ է կայացնում՝ ծննդաբերության ժամանակ պահպանել պորտալարային արյունը երեխայի կենսպահովագրության համար:

Երեխայի կենսապահովագրումը կարևոր որոշում է, որն ընդունվում է մեկ անգամ և ամբողջ կյանքի համար: Այսօր պորտալարային արյան ցողունային բջիջներով բուժում են մոտավորապես հարյուր ծանր հիվանդություն:

Առաջին հերթին պետք է մտածել, թե ընտանիքում ո՞ւմ մոտ կան ժառանգական հիվանդություններ, ինչպես նաև հիվանդություններ կապված օրգանիզմի իմունային և արյունաստեղծ համակարգերի խանգարումների հետ կապված: Անհրաժեշտ է պարտադիր կարգով կատարել ցողունային բջիջների պահեստավորում, եթե մեծ երեխային նշանակված է տրանսպլանտանցիա:
Ցողունային բջիջների պահպանում, նորածնի բիոապահովագրման համար, բժիշկները խորհուրդ են տալիս նաև զույգերին, մասնավորապես հղի կնոջը, որոնք սպասում են երեխայի ծննդի: Չէ՞ որ պորտալարային արյունը  անվտանգության երաշխիք է ինչպես երեխայի, այնպես էլ ամբողջ ընտանիքի առողջության պահպանման համար:

Պորտալարային արյան պահպանման 10 պատճառ

  1. Արյունը, որը մնում է պորտալարում երեխայի ծննդից հետո, հարուստ է արժեքավոր հեմոպոէտիկ ցողունային բջիջներով /ՀՑԲ/, որոնք օգտագործվում են ավելի քան հարյուր տարբեր հիվանդությունների բուժման համար, ներառյալ արյան քաղցկեղը, մանկական ուղեղային պարալիչը, ժառանգական հիվանդությունները և այն: Ապագայում, կանոնավոր կերպով կատարվող կլինիկական հետազոտությունների հաջողությունների շնորհիվ, հիվանդությունների ցանկը կընդլայնվի:

  2. Արյունը վերցնելու միջամտությունը պարզ է, անցավ ինչպես երեխայի, այնպես էլ մոր համար և տևում է 5 րոպեից ոչ ավելի:

  3. Պահպանել պորտալարային արյունը երեխայի համար և նրան ապահովվել առողջության լրացուցիչ պաշարով, կարող եք կյանքում միայն մեկ անգամ՝ երեխայի ծնվեու պահին:

  4. Պորտալարային արյան ցողունային բջիջները ոսկրածուծի ցողունային բջիջների ալտերնատիվ տարբերակ են: Պորտալարային արյունն ունի մի շարք յուրահատուկ առավելություններ այ աղբյուրների հետ համեմատած:

  5. Միայն պորտալարային արյան մեջ են պարունակվում ամենաակտիվ և երիտասարդ հեմոպոէտիկ ցողունային բջիջները, քանի որ նրանք չեն ենթարկվել արտաքին միջավայրի բացասական ազդեցությանը /ինֆեկցիոն հիվանդություններ, անառողջ սնունդ և այլն/:

  6. Ծննդաբերության ժամանակ ստացված ցողունային բջիջները կարող են պահվել հատուկ կրիոպահոցներում տասնամյակներով, առանց իրենց օգտակար հատկությունները կորցնելու: Մեծանալով, մարդը կարող է դրանք օգտագործել տարիքային ռեգեներատիվ հիվանդությունների բուժման համար: Ներկայում կատարվում են կլինիկական հետազոտություններ սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների, աուտիզմի, մանկական ուղեղային պարալիչի, լսողության կորստի, հիպօքսիկ-իշեմիկ էնցեֆալոպաթիաների, ողնուղեղի վնասման, կողմնայի ամիոտրոիկ սկերոզի, Կրոնի հիվանդության, շաքարային դիաբետի, գայլախտի, ցրված սկերոզի, ռևմատոիդ արթրիտի, սիստեմային սկլերոդերմայի, ՁԻԱՀ-ի բուժման համար:

  7. Պորտալարային արյան ցողունային բջիջների տրանսպլանտացիայի ժամանակ այն հարյուր տոկոսով համապատասխանում է իր տիրոջը և, 25 տոկոսով հավանականություն կա, որ կարող է համապատասխանել մոտ հարազատներին, առաջին հերթին՝ հարազատ եղբայրներին և քույրերին:

  8. Հեմոպոէտիկ ցողունային բջիջների ստացման ու պահպանման ծախսերը լաբորատորիայում տասն անգամ ցածր է, քան դոնորի որոնումը և օտար բիոնմուշի ձեռքբերումը:

  9. Համապատասխան դոնորական բջիջների որոնումը կարող է տևել ամիսներ, իսկ մարդու կյանքի փրկության ժամանակը սահմանափակ է:

  10. Ցողունային բջիջների տրանսպլանտացիան կատարվում է ինչպես Ռուսաստանում, այնպես էլ այլ երկրներում: Հեմաբանկը աշխատակցում է առաջնակարգ տրանսպլանտացիոն կենտրոնների հետ, որը նրա հաճախորդներին տալիս է անհրաժեշտության դեպքում վիրահատությանն արագ պատրաստվելու հնարավորություն:

Սկզբնաղբյուր` klops.ru

 

Հետևեք մեզ

Սոցցանցերում

  Կապ  

Ուղարկել հաղորդագրություն

Կապ մեզ հետ

Օրբելի 22 փող.
Հայաստանի Հանրապետություն, Երևան

+374 99 28 38 32

[email protected]