+374 99 28 38 32 info@biostem.am
Գլխավոր »Լուրեր

Առանց ձվաբջջի և սպերմատոզոիդի էմբրիոնի զարգացումը ապագա մարդկության կլոնների հիմքն է

2019 Փետ 25, Երկուշաբթի


Կյանքի ստեղծման համար անհրաժեշտ է արական և իգական սեռական բջիջների միաձուլումը: Իսկ հնարավո՞ր է կյանքի սկիզբն առանց այդ գործընթացի: Ինչպես տեղեկացնում է The Daily Mail –ը, Մաաստրիխտյան համալսարանի (Նիդերլանդներ) հետազոտողները ստեղծել են էմբրիոն... ցողունային բջիջներից՝ առանց ձվաբջջի և սպերմատոզոիդի օգտագործման:


Իրենց փորձարկումների համար գիտնականները փորձանոթում միավորել են տարբեր օրգանիզմների ցողունային բջիջների 2 խումբ: Ընդ որում, միանալով, այդ բջիջn աճել և հասել է էմբրիոնի ֆազայի` չտարբերվելով իր կազմով ավանդական միջոցով ձևավորված էմբրիոնից:  Բջիջներն աճել են մինչև էմբրիոնի վաղ ստադիան՝ արգանդում նրա տեղակայումից առաջ, դառնալով բլաստոցիտ, այսինքն, նրանց մեջ արդեն սկսվել է բջիջների տարբերակման գործընթացը: Ավելին, այն բանից հետո, երբ բլաստոցիտը տեղակայել են արգանդի մեջ, դա բերել է այնպիսի փոփոխությունների, ինչպիսին առաջանում են 3 և կես օրական էմբրիոնի դեպքում:


Իհարկե, փորձարկումները կատարվել են ոչ թե մարդկանց, այլ լաբորատոր մկների վրա: Բայց հետազոտողները պնդում են, որ փորձարկումների ավարտից հետո նոր տեխնոլոգիան կբերի կենդանի օրգանիզմների ստեղծման` առանց սպերմատոզոիդի և ձվաբջջի մասնակցության, առաջիկա 3 տարվա ընթացքում:


Այդպիսի էմբրիոնների ստեղծումը կամ, ավելի ճիշտ՝ «արտադրությունը» կբերի միանգամայն միանման էակների անսահմանափակ քանակի ի հայտ գալուն, որոնց կարելի է օգտագործել հետազոտական նպատակներով: Բայց որոշ գիտնականներ զգուշանում են նման տեխնոլոգիաներից: Չէ՞ որ տեսականորեն այն կարելի է կրկնել նաև մարդկանց վրա, չնայած դրա համար ավելի երկար ժամանակ կպահանջվի: Մասնագետների կարծիքով, դրա համար անհրաժեշտ կլինի 15-20 տարի: Սակայն կլոնների հսկայական բանակի ստեղծման հեռանկարը բավականին սարսռազդու է:

 

Հետևեք մեզ

Սոցցանցերում

  Կապ  

Ուղարկել հաղորդագրություն

Կապ մեզ հետ

Օրբելի 22 փող.
Հայաստանի Հանրապետություն, Երևան

+374 99 28 38 32

info@biostem.am