+374 99 28 38 32 info@biostem.am
Գլխավոր »Լուրեր

Ամենատարածված առասպելները ցողունային բջիջների մասին

2018 Դեկ 25, Երեքշաբթի


Ամեն նոր բան բերում է ոչ միանշանակ կարծիքի և երկարատև թեժ քննարկումների:  Այդպիսի օրինակ են հանդիսանում ցողունային բջիջները և նրանց օգնությամբ առաջարկվող բուժման եղանակները: Այս հոդվածում մենք փորձել ենք լույս սփռել ցողունային բջիջների և նրանց կիրառմամբ իրականացվող բուժման մասին առասպելների վրա:

ՑՈՂՈՒՆԱՅԻՆ ԲՋԻՋՆԵՐ: ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ ԵՆՔ ԱՌԱՍՊԵԼՆԵՐԸ  

Այսօր ինչպես գիտնականները, այնպես էլ սովորական քաղաքացիները բաժանվել են երկու հակառակ ճամբարների, որոնց կարծիքները ցողունային բջիջների օգուտի և վնասի վերաբերյալ տրամագծորեն հակառակ են: Ցողունային բջիջներով բջջային թերպիայի կողմնակիցները այս եղանակի նշանակությունը հասցնում են անասելի բարձունքների: Իրենց հերթին  մարդկային օրգանիզմի բջիջների միջամտության հակառակորդները ցողունային բջիջների կիրառմամբ զբաղվող բժիշկներին համեմատում են խաբեբաների հետ և նրանց կիրառմանը վերագրում են բոլոր հնարավոր բացասական հետևանքները՝ մաշկային խնդիրներից սկսած մինչև մահացու ելք: Թե մեկը, թե մյուսը որպես ապացույց բերում են տարբեր լուրեր, փուչ փաստեր և պարզապես կոպիտ ստեր:

ԱՌԱՍՊԵԼ 1: ՑՈՂՈՒՆԱՅԻՆ ԲՋԻՋՆԵՐՆ ՕԳՆՈՒՄ ԵՆ ՏԱՍՆՅԱԿ ՏԱՐԻՆԵՐՈՎ ԵՐԻՏԱՍԱՐԴԱՆԱԼ

Այս պնդումը որևիցե ապացույց չի պարունակում:

Չնայած սրընթաց զարգացող տեխնոլոգիաներին՝ այսօր երիտասարդացման որևիցե իրական արդյունավետ եղանակ դեռևս չի ստեղծվել: Եվ դա վերաբերվում է ինչպես ողջ օրգանիզմի երիտասարդացմանը, այնպես էլ նրա առանձին օրգաններին: Ճիշտ է, ցողունային բջիջների օգնությամբ իսկապես հնարավոր է ակտիվացնել օրգանիզմում տեղի ունեցող գործընթացները, վերականգնել նրանց բնական վիճակը, որը բնորոշ է երիտասարդ, առողջ մարդուն: Նրանց կիրառման հետևանքով առաջացած վերականգնողական ազդեցությունը ապացուցված է բազմաթիվ հետազոտություններով և բազմիցս կիրառվել է գործնականում և կոչվում է «ռեվիտալիզացիա»: Ռեվիտալիզացիայի շնորհիվ կարելի է երկարատև պաշտպանվել տարբեր բնույթի հիվանդություններից, բոլոր օրգաններում զգալ ուժերի և էներգիայի վերականգնում: Այս պրոցեդուրան հիմնականում իրականացվում է հիվանդի ճարպային հյուսվածքից ստացված ցողունային բջիջների օգնությամբ: Ընդ որում ցողունային բջիջների կիրառման արդյունքը երևում է անզեն աչքով. դիտվում է արտաքին տեսքի կտրուկ լավացում, մաշկը հարթվում է, ձեռք է բերում առողջ տեսք, աչքերը փայլում են: Ճիշտ է, ոչ բոլոր կոսմետոլոգիական սրահները կարող են ռեվիտալիզացիայի ծառայություններ մատուցել: Տվյալ պրոցեդուրան պահանջում է հատուկ արտոնագիր, նորագույն տեխնոլոգիական սարքավորումներ և բարձր պրոֆեսիոնալ մասնագետներ: Ռեվիտալիզացիայի ժամանակ կիրառվող, հատուկ աճեցված և մարդու օրգանիզմ ներմուծվող նյութը պետք է լինի իդեալական մաքուր վիճակում՝ անաֆիլակտիկ շոկից խուսափելու համար: Բացի այդ, նրա սխալ ներմուծումը կարող է բերել մաշկային լուրջ խնդիրների առաջացման:

ԱՌԱՍՊԵԼ 2. ՑՈՂՈՒՆԱՅԻՆ ԲՋԻՋՆԵՐԸ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՏԱԼԻՍ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼ ԿՈՐՑՐԱԾ ՎԵՐՋՈՒՅԹԸ

Այս պնդումը առայժմ կարելի է ֆանտաստիկ համարել:

Պորտալարային արյունից ստացված ցողունային բջիջների համար այն սկզբունքորեն անհնար է, քանի որ նրանք մասնակցում են միայն արյան բջիջների և արյունաստեղծ օրգանների ստեղծմանը:  Իսկ ընկերքից անջատված բջիջների համար այդ պնդումը ինչ-որ  կերպ կարող է իրական դառնալ, սակայն դեռևս դա այդպես չէ: Ճիշտ է, ժամանակ առ ժամանակ լուրեր են տարածվում, որ ցողունային բջիջներից հաջողվել է երիկամ աճեցնել կամ ստամոքսի մաս և այլն: Սակայն կլինիկական հետազոտությունների հետ այդ փորձարկումները ոչ մի ընդհանրություն չունեն:

ԱՌԱՍՊԵԼ 3. ՑՈՂՈՒՆԱՅԻՆ ԲՋԻՋՆԵՐԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ ԲԵՐՈՒՄ Է ՈՒՌՈՒՑՔԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԱՋԱՑՄԱՆ

Ցողունային բջիջների կիրառման և ուռուցքային հիվանդությունների առաջացման միջև կապը ավելի քան քսան տարի ուսումնասիրելուց հետո չի հաջողվել ապացուցել:

Ընդհակառակը, մի շարք դեպքերում հենց ցողունային բջիջներն են կիրառվում քաղցկեղի առանձին տարատեսակների բուժման համար, օրինակ մանկական լեյկոզի դեպքում: Իրականացված հետազոտությունների և հավաքված փաստերի հիման վրա գիտնականներին հաջողվեց ապացուցել, որ ոսկրածուծի ցողունային բջիջների կիրառումը երեխաների լեյկոզի առանձին տեսակների ժամանակ 95% դեպքերում ցուցաբերում է բարձր արդյունավետություն: Ճիշտ է, մեծահասակների մոտ ցողունային բջիջների կիրառման ցուցանիշները քիչ ավելի վատ են քան երեխաների մոտ: Իսկ դա պայմանավորված է օրգանիզմում տեղի ունեցող տարիքային փոփոխություններով, ուղեկցող հիվանդություններով, և, բնակաբար, հիվանդության փուլով, որի ժամանակ բջջային թերապիա է իրականացվել:

ԱՌԱՍՊԵԼ 4. ՑՈՂՈՒՆԱՅԻՆ ԲՋԻՋՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ՈՐԵՎԷ ԳԻՏԱԿԱՆ ԱՊԱՑՈՒՅՑ  ՉԿԱ, ՔԱՆԻ ՈՐ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՅՆՔԱՆ ԷԼ ՎԱՂ ՉԵՆ ՍԿՍՎԵԼ

Կզարմանաք, սակայն բջջային տեխնոլոգիաների կիրառումն սկսվել է դեռևս 19-րդ դարում:

Այսպես, Ղրիմի պատերազմի ժամանակ հայտնի ռուս վիրաբույժ Ն.Ի.Պիրոգովը թարախային վերքերը բուժում էր ձիու ենթաստամոքսային գեղձի մանրացված հյուսվածքներից պատրաստված փոշու օգնությամբ:  Այդ դեպքում վերքերը շատ արագ էին ապաքինվում, ինչը , ըստ որոշ գիտնականների կարծիքի, տեղի էր ունենում հիվանդ օրգանիզմ ներմուծված ձիու ցողունային բջիջների շնորհիվ:

Հենց «ցողունային բջիջներ» հասկացությունը կենցաղի մեջ մտել է մոտավորապես նույն ժամանակ հյուսվածաբան Ա.Մաքսիմովի կողմից, որն աշխատում էր արյունաստեղծ բջիջների ուսումնասիրմամբ: 

Ոսկրածուծի ցողունային բջիջներն անջատվել են անցյալ դարի 60-ական թվականներին, իսկ սաղմնային բջիջները ստացվել են 1981 թվականին: 20-րդ դարի վերջը բեկումնային է համարվում սաղմնային բջիջների ուսումնասիրման առումով, որը հանդիսանում է բժշկության կարևորագույն բացահայտումներից մեկը՝ ԴՆԹ պարույրի գաղտնազերծմանը համազոր : Իսկ 2009 թ.-ի սկզբին սկսվեցին ողնուղեղի խնդիրներով տառապող հիվանդներին սաղմնային ցողունային բջիջների փոխպատվաստման կլինիկական փորձարկումները:   

ԱՌԱՍՊԵԼ 5. ՑՈՂՈՒՆԱՅԻՆ ԲՋԻՋՆԵՐՈՎ ԲՈՒԺՈՒՄՆ ԱՐԳԵԼՎԱԾ Է ԻՆՉՊԵՍ ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ, ԱՅՆՊԵՍ ԷԼ ԱՇԽԱՐՀԻ ԱՅԼ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ  

Այս պնդումը բացարձակապես չի համապատասխանում իրականությանը:

Ներկայումս երկրների մեծամասնությունում ցողունային բջիջներով բուժումը լայնորեն կիրառվում է: Այսպես, Ամերիկայում սաղմնային ցողունային բջիջների կիրառման արդյունավետության ուսումնասիրման արգելքը հանված է դեռևս 2009 թվականին:  Ճապոնացի գիտնականներն ակտիվ ուսումնասիրություններ են իրականացնում ակնաբուժական նպատակներով ցողունային բջիջների կիրառման ոլորտում: Չինաստանում ցողունային բջիջներով բուժում են ՄՈՒԿ-ով տառապող երեխաներին:

Մեր երկրում տարբեր մաշկային հիվանդությունների բուժումը դոնորական ցողունային բջիջներով պաշտոնապես սկսել են 2011 թվականին: Ցողունային բջիջները հաջողությամբ կիրառվում են նաև սրտամկանի ինֆարկտի, սկլերոզի, արյունաստեղծ համակարգի չարորակ հիվանդությունների բուժման նպատակով:

Հետևեք մեզ

Սոցցանցերում

  Կապ  

Ուղարկել հաղորդագրություն

Կապ մեզ հետ

Օրբելի 22 փող.
Հայաստանի Հանրապետություն, Երևան

+374 99 28 38 32

info@biostem.am