Ցողունային բջջի հավաքումը ամբողջովին ապահով և անցավ է:
Դուք մտածում եք, որ ցողունային բջիջների հավաքման համար անհրաժեշտ է վիրահատություն կամ դեղամիջոց: Դա հնարավոր է, եթե Ձեր ցողունային բջիջների աղբյուրը հանդիսանում է ոսկրածուծը կամ պերիֆերիկ արյունը, պորտալարի դեպքում՝ ապա ոչ: Հենց որ պորտալարը և ընկերքը առանձնացվում են երեխայից հմուտ բժիշկի կողմից, որը հանդիսանում է մանկաբարձ կամ մանկաբույժ հավաքվում են արյան և հյուսվածքի նմուշները: Այս փուլում աշխատելով պորտալարի վրա երաշխավորվում է, որ ոչ՛ մայրիկը, ոչ՛ էլ փոքրիկը անհարմարավետություն չեն զգա:
Ցողունային բջջի հավաքումը պարզ է և տևում է ընդամենը մի քանի րոպե: Ձեր երեխայի պորտալարի ցողունային բջիջները պետք է հավաքվեն ծնունդից հետո կարճ ժամանակահատվածում, եթե արյունը մակարդվի ապա այն կդառնա ոչ պիտանի: Ցողունային բջջի հավաքումը տևվում է ընդամենը մի քանի րոպե՝ և հետևաբար այն ապահով, հեշտ և անցավ գործընթաց է, և չի խանգարում մայրիկի և փոքրիկի խնամքին: Ձեր բժիշկը օգտագործում է BioStem-ի ստերիլ հավաքման պարկը նմուշները հավաքելու համար: Ստերիլ արյան պարկը օգտագործվում է պորտալարային երակից արյունը հավաքելու նպատակով, պորտալարը մաքրվելուց հետո, իսկ պորտալարային հյուսվածքի հավաքման համար անհրաժեշտ է ընտրել 10-ից 15 սմ, մաքրել այն, կտրել և պաթեթավորել միևնույն ժամանակ:
Երբ նմուշները ապահով հավաքվում են ստերիլ պարկում, դուք կարող եք զանգահարել ներկայացուցչին, որպեսզի նա վերցնի նմուշները և առաքի դրանք ապահով և արագ BioStem լաբորատորիա:
Պորտալարային արյան հավաքումը
Հետևելով Ձեր երեխայի ծնունդին, ընկերքի անջատումից հետո, Ձեր բժիշկը կօգտագործի հավաքելու պարկը որպեսզի հավաքի պորտալարային արյունը և հյուսվածքը: Ամբողջ գործընթացի իրականացման համար անհրաժեշտ է 10-ից 15 րոպե:
Զանգահարել ներկայացուցչին
Միանքամից նմուշի հավաքումից հետո, դուք անմիջապես կարող եք կապնվել մեր ներկայացուցչին, ով կհասցնի համապատասխան հավաքված պարկը BioStem լաբորատորիայի մասնագետին: Սա 24 ժամ 365 օրվա ծառայություն է: Խնդրում ենք, համոզված եղեք, որ հավաքման պարկը Ձեզ մոտ է ամբողջ ընթացքում, և անձամբ այն հանձնեք ներկայացուցչին: Չթողնե՛ք այն հիվանդանոցի ընդունարանի մոտ:
Փորձարկում և կրիոպահպանում
Մենք ստուգում ենք բոլոր ցողունային բջիջները 24 ժամվա ընթացքում: Սկզբում, գնահատում ենք Ձեր երեխայի ցողունային բջջի կենսունակությունը, նախնական կենսունակության արդյունքների հետ, այնուհետև կապվում ենք Ձեզ հետ հաջորդ աշխատանքային օրվա ընթացքում: Հետո մենք ստեղծում ենք առանձին անհատական նմուշներ և պահպանում դրանք, օգտագործելով կրիոպահպանում և հաջորդիվ իրականացվում է բջիջների և հյուսվածքների սառեցման գործընթացը հեղուկ ազոտի մեջ: Բջիջները պահպանվում են այս կարգավիճակում մինչև նրանց անհրաժեշտության դեպքերը:
Ստուգման վկայական
Երբ փորձարկումը ավարտվում է և ամբողջական վճարը վճարվում է, դուք ստանում եք Ձեր երեխայի BioStem-ի պորտալարի և հյուսվածքի նմուշի ստուգման վկայականը: Դա ստուգման արդյունքների արձանագրությունն է:
Աղտոտում
Այն դեպքում, երբ պորտալարի արյունը պարզվում է, որ վարակված է և համարվում է ոչ համապատասխան պահպանման և օգտագործման համար, ապա համաձայն պայմանագրի մենք կվերադարձնենք վճարված գումարը, բացառապես այն գումարի, որը տրամադրվել է հետազոտությունների, թեստավորման համար: