+374 99 28 38 32 [email protected]
Գլխավոր »Գլխավոր

21-րդ դարի բժշկությունը

Արհեստական ցողունային բջիջները բժշկության մեջ իսկական հեղաշրջում կառաջացնեն: Այդ բջիջների կիրառմամբ նոր հեղաշրջումային տեխնոլոգիան օգտագործվել է սրտամկանի վնասումով մարդկանց բուժման համար: Ինչն է կարևոր. այս բջիջները չեն բերում քաղցկեղի զարգացման ռիսկի մեծացման, գրում է Genetic Literacy Project-ը:

Սա առաջին դեպքն է, երբ գիտնականներին հաջողվել է իմպլանտացնել սրտամկանի սինթետիկ ցողունային բջիջներ: Այս բջիջները կարողանում են վերականգնել նախկինում սրտային նոպայով թուլացված սրտամկանը:

Հիշեցնենք, որ ցողունային բջիջների հետ կապված բոլոր աշխատանքներն ուղեկցվում էին քաղցկեղի բարձր ռիսկով: Էությունը նրանում է, որ մարմնի ցանկացած բջիջ դառնալու ունակ ցողունային բջիջները սկսում են օրգանիզմում անվերահսկելիորեն բազմանալ՝ բերելով քաղցկեղի առաջացման: Այժմ գիտնականներն աշխատում են բջջային թերապիայի վրա` ուղղված նեյրոդեգեներատիվ հիվանդությունների և սրտի հիվանդությունների բուժմանը:.
Սինթետիկ ցողունային բջիջները, ի տարբերություն բնականի, հեշտ է պահպանել և հարմարեցնել մարմնի տարբեր մասերում կիրառելու համար: Ինչպես նաև սինթետիկ անալոգը կարող է զգալիորեն նվազեցնել բջջային թերապիայի արժեքը:

Հետևեք մեզ

Սոցցանցերում

  Կապ  

Ուղարկել հաղորդագրություն

Կապ մեզ հետ

Օրբելի 22 փող.
Հայաստանի Հանրապետություն, Երևան

+374 99 28 38 32

[email protected]