Ցողունային բջիջներով ապաքինման մեթոդը վաղուց է հայտնի, սակայն չկար դրանք պահպանելու հնարավորություն: Ներկայում ամբողջ աշխարհում լայնորեն կիրառվում է ցողունային բջիջներով բուժումը: Այն կիրառվում են ավելի քան 70 հիվանդությունների դեպքում` օրգանների և հյուսվածքների վերականգնման նպատակով:
2014թ. Հայաստանում առաջին անգամ Բիոստեմ ընկերության կողմից ստեղծվեց ցողունային բջիջների մշակման և պահպանման առաջին կրիոբանկը և գործում է առայսօր` իր վրա վերցրելով մեր առողջապահական համակարգի համար բավականին կարևոր այս գործառույթը: Ցողունային բջիջների մշակման և պահպանման համար ստեղծված են բոլոր հնարավորությունները, ամենակարևորը` կան գիտելիքներ:
Մեր ընկերության կողմից ներդրվում է ցողունային բջիջների ստացման պորտալարային տարբերակը: Երբ երեխան անջատվում է մորից, պորտալարային արյունը, այսպես թե այնպես, թափվում է: Մենք վերցնում ենք այդ արյունը, մշակում, առանձնացնում ցողունային բջիջներն ու պահպանում դրանք: Գործողությունը բացարձակապես անվնաս է թե՛երեխայի, թե՛մոր համար: Ցողունային բջիջները դառնում են տվյալ մարդու սեփականությունը, որի համար տրվում է հավաստագիր:
Ընկերությունը համագործակցում է եվրոպական կազմակերպությունների հետ՝ կիրառելով նրանց բազմամյա փորձը:
Մեր աշխատանքներն այժմ ուղղված են ցողունային բջիջների պահպանման ծառայության գոյության մասին տեղեկացնելը և գործընթացին ծանոթացնելը: Նպատակ ունենք, առաջին հերթին, մեթոդի գոյության մասին բժիշկներին ներկայացնել, որպեսզի նրանք իրենց հերթին կարողանան ուղղություն ցույց տալ պոտենցիալ գնորդներին: Այս մեթոդի մասին պետք է իրազեկված լինեն բոլոր ծննդատներում, քանի որ սա լուրջ ձեռքբերում է մեր առողջապահական համակարգի համար: Նախատեսվում է օնլայն խորհրդատվություն, որպեսզի մարդիկ, ովքեր հետաքրքրված են, գրեն, զանգահարեն և անմիջապես ստանան իրենց հուզող հարցերի պատասխանները:
Bio Stem կրիոբանկը
Բիո Սթեմ կազմակերպությունը միակ կրիոբանկն է Հայաստանում: Այն ապահովում է ցողունային բջիջների պահպանման հիանալի պայմաններ: Լաբորատորիան աշխատում է ամեն օր 24 ժամ, շաբաթը 7 օր, տարին 365 օր: Նվիրումով, բարձրորակ տեխնոլոգիայի կիրառմամբ Բիո Սթեմը ապահովում է Ձեր երեխայի ցողունային բջջի պահպանումը հենց երեխայի ծնվելու պահից, հետագա օգտագործման համար: Կրիոբանկն առաջարկում է պորտալարաային արյան պահպանումը բազմակի չափաբաժիններով՝ տալով Ձեր երեխային ներուժ մեկից ավելի ցողունային բջջի բուժման հնարավորություն անհրաժեշտության դեպքում:
Պահպանելով պորտալարի արյունը և հյուսվածքը հետագայի համար
Bio Stem կրիոպահպանման տեխնոլոգիանները առաջարկում են սկզբնական 20 տարվա պահպանում, որին հաջորդում է երկարաձգելու տարբերակը հետագա ընթացքի համար: Ինչպես ցույց տվեցին հետազոտությունները, պորտալարային արյունը և հյուսվածքը կարող են օգտագործվել զգալիորեն ավելի երկար ժամանակահատվածներից հետո, այսպիսով շատերն են պնդում, որ կրիոգենետիկ պահեստավորումը անսահման արդյունավետ է:
Ե՞րբ պետք է ես որոշեմ
Դուք պետք է ի վիճակի լինեք կատարել տեղեկացված ընտրությունը և լիովին տիրապետել տեղեկատվությանը, որը մենք տրամադրում ենք: Մեր կայքը պարունակում է տեղեկատվություն, խնդրում ենք վերանայեք տեղեկանվությունը կայքով, կարդացեք Հաճախ տրվող հարցեր (ՀՏՀ) բաժինը ամբողջովին: Եթե դուք ցանկանաք ստանալ լրացուցիչ տեղեկատվություն, ապա կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարով +37491283832: Երբ դուք որոշեք, որ դուք ցանկանում եք օգտվել այս ծառայությունից, ապա անհրաժեշտ է այցելել մեր գրասենյակը, կնքել պայմանագիր, կատարել վճարում և ստանալ Bio Stem-ի հավաքման պարկը: Այս ամբողջ գործընթացը կարող է տևել ավելի քիչ քան մեկ օր: