Կրծքագեղձի, հետույքի և անգամ առնանդամի չափերի մեծացման ստանդարտ վիրահատությունները դառնում են անցյալ: The Daily Mail-ը հաղորդում է, որ StemProtect կազմակերպության բժիշկներն առաջարկում են օգտագործել պացիենտի որովայնի խոռոչից ստացված ճարպային և ցողունային բջիջները՝ մարմնի կառուցվածքը փոփոխելու համար:
Այն կկրճատի կողմնակի ազդեցությունների վտանգը, կնվազեցնի փոխպատվաստված ճարպի՝արյան հունում հայտնվելու, իմպլանտի տեղաշարժվելու, վարակների հավանականությունը:
Եվ այսպես, գործողության սխեման հետևյալն է. ճարպային բջիջները վերցվում են լիպոսակցիայի ընթացքում: Վերցված բջիջների կեսից ստանում են ցողունային բջիջներ և ավելացնում մնացած ճարպային բջիջներին: Այդ խառնուրդն արդեն ներդնում են անհրաժեշտ տեղում:
Փորձարարները հայտնում են, որ ստացվում է հնարավորինս բնական արտաքին տեսք: Ինչ վերաբերվում է անվտանգությանը, ապա չկա ավելի անվտանգ բան, քան հենց պացիենտի հյուսվածքներն ու բջիջներն են: Անհամատեղելիության վտանգը բացառվում է: Ցողունային բջիջներն ինքնուրույն կարող են դառնալ ձևերի փոփոխման նոր սերնդի կոսմետիկ միջոցներ: