Կարդիֆի համալսարանի եւ Օսակայի համալսարանի գիտնականներին հաջողվել է մարդու ցողունային բջիջներից աչքի բազմաշերտ հյուսվածք աճեցնել: Այդ հյուսվածքները փոխպատվաստվել են կենդանիներին եւ օգնել են վերականգնել աչքի դիմային մասը եւ տեսողությունը:
Ավելի վաղ գիտնականներին արդեն հաջողվել էր լաբորատոր պայմաններում ցանցենի եւ եղջերաթաղանթ աճեցնել, սակայն այժմ նրանք կարողացել են ավելի բարդ կառուցվածք ստեղծել` բյուրեղիկ, եղջերաթաղանթ եւ շաղկապենի: Տարբեր հյուսվածքների աղբյուր են հանդիսացել եղջերաթաղանթային էպիթելի բջիջները, որոնք աճեցման ընթացքում շերտավորվել են:
Արհեստական «աչքը» հետազոտության շրջանակում փոխպատվաստվել է ճագարներին, որոնց մոտ արհեստականորեն եղջերաթաղանթային կուրություն էին առաջացրել: Փոխպատվաստումն օգնել է վերականգնել նրանց տեսողությունը:
Հեղինակները Էնդրյու Կուանտոկի գլխավորությամբ կարծում են, որ կենդանիների վրա հաջող փորձարկումները վկայում են, որ արհեստականորեն աճեցված աչքի հյուսվածքները կարող են օգնել բուժել նաեւ մարդկանց կուրությունը, այդ պատճառով արժե սկսել մարդկանց վրա այդ մեթոդի փորձարկումները: