+374 99 28 38 32 [email protected]
Գլխավոր »Լուրեր

Ցողունային բջիջները կօգնեն հաղթահարել շաքարախտը

2018 Մար 05, Երկուշաբթի


Կոպենհագենի Համալսարանի աշխատակիցները պարզել են, որ ցողունային բջիջները կարելի է հաջողությամբ վերածել ենթաստամոքսային գեղձի բետա-բջիջների, որոնք ինսուլին են արտադրում: Այդ բջիջների պատվաստումը շաքարախտով հիվանդներին կդառնա բեկումնային նրանց բուժման մեջ: Ըստ հետազոտողների տվյալների, աշխարհում շաքարային դիաբետով տառապում է մոտավորապես 415 միլիոն մարդ, հաղորդում է NDTV:

Հետազոտողներն ուսումնասիրեցին, թե ինչպես են օրգանիզմում առաջանում խողովակների բարդ համակարգերը, որոնցով իրականացվում է հեղուկների և գազերի տեղափոխումը: Մասնագետները պարզեցին, որ այլ բջիջների ստացման համար անհրաժեշտ է կարգավորել բջիջների բևեռականությունը (ցիտոպլազմայի պարունակության անհամաչափ տեղաբաշխումը):

Գիտնականները համարում են, որ պետք է ավելի շատ ուսումնասիրել այն ազդակները, որոնք մկների օրգանիզմում նախաբջիջները դարձնում են խողովակներ ձևավորող բջիջներ, այնուհետեւ՝ ենթաստամոքսային գեղձի բետա-բջիջներ։ Դա հնարավորություն կտա մարդու ցողունային բջիջներից ստանալ բետա-բջիջներ։ Ինչպես ցույց տվեց հետազոտությունը, ազդանշանը (էպիդերմային աճի գործոնի ուղին) խողովակների ու բետա-բջիջների առաջացումը վերահսկում է բևեռականության փոփոխության օգնությամբ։

Փորձագետները պատմեցին նաև, թե ինչ պետք է ուտեն շաքարախտով հիվանդները: Այսպիսով, նրանք պետք է ուշադրություն դարձնեն հացհամեմին, համեմունք, որը նպաստում է արյան մեջ շաքարի նորմալ մակարդակի պահպանմանը, ինչպես նաև ճակնդեղին, որն օգնում է վերահսկել շաքարախտը: Բացի այդ, շաքարախտով հիվանդներին օգտակար է կիրառել լոլիկ, դդմի սերմեր և փշահաղարջի հյութ:

Հ.Գ. Ցողունային բջիջներով բուժման գործընթացները հետազոտման փուլում են և խոստումնալից հեռանկարային են:

Հետևեք մեզ

Սոցցանցերում

  Կապ  

Ուղարկել հաղորդագրություն

Կապ մեզ հետ

Օրբելի 22 փող.
Հայաստանի Հանրապետություն, Երևան

+374 99 28 38 32

[email protected]