+374 99 28 38 32 [email protected]
Գլխավոր »Լուրեր

Հարցազրույց ցողունային բջիջների կրիոբանկը ներկայացնող Բիոսթեմ ընկերության տնօրեն Տաճատ Ասատուրյանի հետ

2018 Փետ 22, Հինգշաբթի


Ցողունային բջիջների, դրանց պրակտիկ կիրառման, առանձնահատկությունների և բանկի առաջարկների մասին զրուցեցինք Բիոսթեմ ընկերության տնօրեն Տաճատ Ասատուրյանի հետ:

 

1.  Ի՞նչ են ցողունային բջիջները:

Ցողունային բջիջները մարդու օրգանիզմում արյան ձևավոր տարրերի՝ թրոմբոցիտների, էրիթրոցիտների նախահայրերն են, որոնցից առաջանում են արյան կարևոր տարրերը: Ծնված օրվանից մարդու օրգանիզմում առկա են ցողունային բջիջներ, որոնք կյանքի ընթացքում նվազում են:

2.  Ինչո՞վ են ցողունային բջիջները տարբերվում այլ բջիջներից:

Ցողունային բջիջները մյուս բջիջներից տարբերվում են նրանով, որ կարող են ձևափոխվել և դառնալ այլ բջիջներ: Եթե որևէ տեղ օրգանիզմում բջիջներ են վնասվում, ցողունային բջիջները տեղակայվում են այդ օջախում և ձևափոխվելով դառնում տվյալ հյուսվածքին բնորոշ բջիջներ` փոխարինելով վնասված բջիջներին:

3.Որտե՞ղ են «ապրում» ցողունային բջիջները:

Ցողունային բջիջներն ապրում են մարդու օրգանիզմում` ամենուրեք: Արյան հոսքով նրանք շրջանառում են ամբողջ օրգանիզմով և, գտնելով վնասված բջիջներով հյուսվածք, վերականգնում են այդ հյուսվածքը: Ցողունային բջիջների աղբյուր են հանդիսանում խոշոր ոսկրերը՝ կրծոսկր, ազդրոսկր, և խողովակավոր ոսկրեր:

 


4.  Ինչո՞ւ է անհրաժեշտ պահպանել ցողունային բջիջները

Ցողունային բջիջների պահպանման հիմնական նպատակը ապագայում երեխաների կյանքն ապահովագրելն է մի շարք հիվանդություններից, որոնց բուժման արդյունավետությունը ցողունային բջիջների կիրառման դեպքում անհամեմատ բարձր է: Այդ հիվանդությունների ցանկը բավականին մեծ է, ընդ որում, հաճախակի հանդիպող հիվանդություններ են, ինչպես օրինակ` լեյկոզը, լիմֆոման և այլն,:


5.  Ցողունային բջիջների ի՞նչ տեսակներ կարելի է օգտագործել:

Ցողունային բջիջները, սովորաբար, լինում են երեք տեսակ.

 


Оնկոհեմատոլոգիայում հիմնականում օգտագործվում են հեմոպոետիկ արյունից ստացվող բջիջներ: Մեզենխիմալ բջիջները վերցվում են հյուսվածքներից, պորտալարից, ճարպերից և կաթնատամներից: Այս բջիջներն՝ ի տարբերություն մյուս տեսակների, հնարավոր է կուլտիվացնել: Համաշխարհային պրակտիկայում կա փորձ, որ նրանց աճեցման ընթացքում հնարավոր է համապատասխան հյուսվածքների ստեղծման ուղղվածություն տալ՝ մաշկ, աճառային հյուսվածք, լյարդ, թոք և այլն: Սա գենային իժեներիայի մեջ կիրառվող և բավականին մեծ ապագա ունեցող գործառույթ է:

Կոսմետոլոգիայում և վերականգնողական բժշկության մեջ կիրառվում են պորտալարից, կաթնատամներից և ճարպից ստացված մեզենխիմալ բջիջները: Որքան երիտասարդ է օրգանիզմը, այնքան ցողունային բջիջներն ակտիվ ու կենսունակ են և առավել արդյունավետ: Ճարպից, սովորաբար, բջիջներ վերցվում են շատ հազվադեպ, երբ չկա այլընտանք, որպես վերջին տարբերակ, քանի որ քիչ արդյունավետ են:

6.  Պորտալային արյո՞ւն, թե՞ ոսկրածուծ: Ինչո՞ւմն է պորտալարային արյան և ոսկրածուծի ցողունային բջիջների կիրառման տարբերությունը:

Ժամանակին որպես ցողունային բջիջների աղբյուր օգտագործվում էր ոսկրածուծը: Սակայն բժշկագիտությունն այսօր շատ ավելի է զարգացել և այդ նույն ցողունային բջիջները վերցվում են ոչ թե ոսկրածուծից, որը բավականին տրավմատիկ է և ցավոտ, այլ ստանում են`ծակելով հաստ, խոշոր ոսկրերը և ներարկում համապատասխան հիվանդին, կամ օգտագործում են արյունից ստացած հեմոպոետիկ բջիջները: Սեպարատրի միջոցով դոնորի մոտ ստիմուլյացիա է իրականացվում և երբ արյունը համապատասխան սարքով պտտվում է, հավաքվում են ցողունային բջիջները:

 


7.  Ինչու՞ պահպանել պորտալարային արյան ցողունային բջիջները և հյուսվածքները: Հնարավո՞ր է երեխայի ցողունային բջիջներն օգտագործել բուժման նպատակով:

Երեխայի ցողունային բջիջները հենց բուժման նպատակով էլ պահվում են: Դա կենսաբանական նյութ է, որը հնարավոր է վերցնել երեխայի ծննդյան ժամանակ՝ չվնասելով ո՛չ մորը, ո՛չ երեխային և ապահովագրել երեխայի առողջությունն ապագայում՝ դրանք կիրառելով փոխպատվաստման նպատակով: Դա հնարավորություն է որոշ դեպքերում օգնել նաև այդ երեխայի քույրերին և եղբայրներին: Այդ ուղղությամբ բժշկության մեջ արդեն բավականին կուտակված փորձ կա:


8.  Հատկապես ովքե՞ր հատուկ ուշադրություն դարձնեն պորտալարային արյան բջիջների պահպանման հնարավորությանը:


Ռիսկային խմբի մարդիկ, ովքեր անցյալում ունեցել կամ ներկայում ունեն վերոնշյալ հիվանդություններով տառապող հարազատներ: Իհարկե՛, ապացուցված չէ, որ այդ հիվանդությունները կարող են փոխանցվել ժառանգականորեն, բայց, ապահովության համար, այդ մարդիկ ընդգրկվում են ռիսկային խմբում: Թեև գիտականորեն ապացուցված չէ արհեստական ճանապարհով հղիությունից ծնված երեխաներին վերաբերող որևէ խնդիր, սակայն ապագայի նկատմամբ անորոշությունը ստիպում է ապահովագրված լինել:


9. Ինչո՞ւ պահպանել առողջ երեխայի ցողունային բջիջները: Ինչու՞ է անհրաժեշտ կատարել «բջջային դեպոզիդ» կրիոբանկում:

Բջջային դեպոզիդը նույնն է, ինչ ցանկացած դեպոզիտային բանկը, որտեղ պահպանվում են թանկարժեք իրեր: Այս պարագայում կատարվում է առողջության դեպոզիտարիա` որպես մարդու առողջության երաշխավոր ապագայում, իսկ մարդու առողջությունն ամենաթանկն է` անհնար վերածելու գումարային արժեքի:


10. Ի՞նչ է պորտալարային արյունը:

Պորտալարային արյան մեջ առկա են ամենակենսունակ և ամենաառողջ ցողունային բջիջները, որոնք հավաքվում, կոնսերվացվում, հեղուկ ազոտով սառեցվում և պահպանվում են: Այդ վիճակում նրանք չեն ծերանում, մնում են նույն վիճակում, նույն կենսունակությամբ և կարիքի դեպքում կիրառվում են ըստ ցուցմունքի:



11. Կա՞ իմաստ պահպանելու ցողունային բջիջները և՛պլացենտայից, և՛ պորտալարային արյունից:

Հարցը սխալ է, քանի որ պորտալարային և պլացենտար արյունը նույն արյունն է: Արյունը պլացենտայից է պորտալարով գնում դեպի պտուղ: Իհարկե՛, եթե պորտալարից վերցրած արյունը չի բավարարում, վերցվում է նաև պլացենտայից, բայց դա նույն արյունն է:

Ցանկալի է պահպանել ո՛չ միայն պորտալարային արյունը, որը հեմոպոետիկ բջիջներ է պարունակում, այլ նաև պորտալարը՝ մեզենխիմալ բջիջներ ևս ունենալու համար: Իսկ դրանց կիրառումը տարբեր է: Դա ցանկության և հնարավորության հարց է, բոլոր դեպքերում, առաջնային և կարոր նշանակություն արյունն ունի:


12. Կարո՞ղ են երեխայի պորտալարային արյան ցողունային բջիջներն օգտագործել ընտանիքի այլ անդամների` հարազատների բուժման նպատակով: Նորածինների ցողունային բջիջների պահպանումը կենսաբանական ապահովագրում է ամբո՞ղջ ընտանիքի համար :

Ամբողջ ընտանիքի համար դա կիրառելի չէ: Եթե հարցը վերաբերվում է  հորը, մորը և երեխային, ապա նրանց երեխան չի կարող օգնել, որովհետև երեխան ծնվելիս վերցնում է  50% մոր և 50% հոր արյունը: Կիրառման հնարավորությունը և արդյունավետությունը մեծ է քույրերի և եղբայրների համար: Եթե ընտանիքում կա չորս երեխա, նրանց մոտ հավանականությունը 25% է, երեք երեխայի դեպքում, բնականաբար, տոկոսային հարաբերությունը փոխվում է:

13.  Էլ ո՞վ կարող է օգտագործել երեխայի պորտալարային արյունը:

Բոլորն ունեն իրենց նմանակները, որոնց, գուցե, հնարավոր է գտնել: Նման դեպքում ցողունային բջիջները կարող են օգտակար լինել: Լինում են դեպքեր, երբ մարդ չի ցանկանում այլևս պահպանել այդ բջիջները, կամ ցանկանում է նվիրաբերել մեկ այլ մարդու: Դրա համար գոյություն ունեն հանրային բանկեր, որտեղ կարելի է հանձնել ցողունային բջիջները, իսկ բանկերն, իրենց հերթին, կարող են տրամադրել դրանց կարիքն ունեցողներին:

14. Կա՞ տարիքային սահմանափակում ցողունային բջիջների կիրառման ժամանակ:

Ցողունային բջիջների փոխպատվաստման արդյունավետությունը, սովորաբար, 60 տարեկանից հետո շատ ցածր է, որի դեպքում հիվանդները հիվանդանոցից հազվադեպ են տուն վերադառնում: Այս պարագայում տարբեր երկրներ տարբեր մոտեցում են ցուցաբերում: Եվրոպական երկրներում` բժշկական արձանագրությունների համաձայն, 60 տարեկանից հետո այլևս ցողունային բջիջների փոխպատվաստում չի իրականացվում, իսկ, օրինակ` ԱՄն-ում, կիրառում են առանց տարիքային սահմանափակման:



15. Ի՞նչ է նշանակում նորածնի գենետիկ անձնագիր:

Գենետիկ անձնագիրը կապ չունի ցողունային բջիջների հետ: Դա տվյալ անձի գենետիկ շղթայի որոշակի հատվածի տիպավորումն է, որով կարելի է հասկանալ, թե այն ինչ կառուցվածք ունի: Դա կիրառվում է և՛ օրգանների, և՛ այլ փոխպատվաստումների ժամանակ, հարկ եղած դեպքում, դոնոր-ռեցիպիենտին դա պարտադիր գործառույթ է:  Ինչ վերաբերում է ցողունային բջիջներին, հավաքագրման դեպքում դա այնքան էլ պարտադիր չէ, որովհետև վերցված արյունը նույն օրգանիզն է ներարկվելու:


16. Բժշկության ո՞ր ոլորտներում, ի՞նչ հիվանդությունների ժամանակ են կիրառվում ցողունային բջիջները:

Առաջին հերթին, դա օնկոհեմատոլոգիան է, իմունագենետիկ, նյարդաբանական, սրտաբանական  հիվանդությունները, ստոմատոլոգիական, պլաստիկ վիրաբուժության բնագավառները:

Ներկայում հետազոտություններ են իրականացվում այլ հիվանդությունների դեպքում ևս կիրառել ցողունային բջիջները: Փորձարկվում են շաքարային դիաբետի, ենթաստամոքսային գեղձի ախտահարումների, Դաունի համախտանիշի, աուտիզմի, աթերոսկլերոզի, Այցհեյմերի հիվանդության ժամանակ ցողունային բջիջների փոխպատվաստման արդյունավետությունը պարզելու համար:

17. Կյանքի երկարատևության ի՞նչ հավանականություն կա պացիենտի մոտ, ով օգտագործել է իր ցողունային բջիջները:

Եթե մարդը հիվանդացել է և բուժվել ցողունային բջիջների փոխպատվաստմամբ, դա երաշխիք չէ, որ այդ հիվանդությունն այլևս չի կրկնվի: Եթե հիվանդությունը կրկնվում է, ներարկումը նույնպես պետք է կրկնել: Դա, իհարկե, անհատական մոտեցում պահանջող միջամտություն է: Եթե հիվանդությունը չի կրկնվում, ուրեմն նա կարող է ապրել բնականոն կյանքով, ինչպես բոլորը:


 


18. Բջիջների ի՞նչ քանակ է անհրաժեշտ:

Անհրաժեշտ բջիջների քանակը որոշվում է հիվանդի քաշից ելնելով: Եթե բջիջների քանակը մեկ միլիոնից պակաս է հավաքագրվում, որն այնքան էլ ցանկալի չէ, ամեն դեպքում, պահպանում են, քանի որ հարկ եղած դեպքում` գտնված դոնորի բջիջների հետ սեփական ցողունային բջիջների որոշակի քանակի կիրառումը փոխպատվաստումը դարձնում է դյուրին: Պրակտիկայում այդպես էլ լինում է, քանի որ բջիջների քանակը (50-60 կգ քաշի դեպքում` 4-8 մլն բջիջ) սովորաբար չի բավարարում:

Լինում են դեպքեր, երբ պայմաններից ելնելով, ցողունային բջիջների քիչ քանակ է հավաքվում: Դրանք են. հղիի տարիքը, հղիության ընթացքը, այդ ժամանակ ի հայտ եկած խնդիրները, պորտալարից հավաքված արյան քանակը և այլն: Ուստի անհնար է նախապես որոշել պահպանվող բջիջների քանակը: Յուրաքանչյուր դեպքի համար այն կարող է ամենատարբեր լինել, և յուրաքանչյուր դեպքում կիրառման սպասելիքները տարբեր են: Սովորաբար, հիմնական ցուցանիշը 2.5-3 մլն բջիջ է: Այդ քանակը բավարարում է միանվագ օգտագործման համար և ոչ մեծ քաշի դեպքում: Միայն փոքրերի համար է քիչ քանակը բավարար՝ 1-1.5 մլն:

19.Կա՞ն պորտալային արյան բջիջների կիրառման սահմանափակումներ:

Սահմանափակումներ չկան: Եթե անգամ այդ փոխպատվաստումը տվյալ դեպքում արդյունք չի տա, ապա վնաս նույնպես չի կարող պատճառել:



20. Ե՞րբ արժե մտածել ցողունային բջիջների պահպանման հնարավորության մասին:


Բջիջների պահպանման մասին կարելի է մտածել, երբ կա հղիություն: Ապագա ծնողները նախապես պետք է որոշում կայացնեն և նախքան երեխայի ծնունդը անձնագրերով ներկայանան գրասենյակ, կնքեն եռակողմ պայմանագիր: Հաջորդ քայլը նրանց պարկիկներ հանձնելն է, որտեղ պետք է հավաքվի ցողունային բջիջներով հարուստ նյութը:


Ծննդատուն ըմդունվելիս հղին անհրաժեշտ իրերի հետ միասին վերցնում է նաև այդ պարկիկնեըը: Հատկապես Երևան քաղաքի գրեթե բոլոր ծննդատները տեղեկացված են, թե այդ գործընթացն ինչպես է իրականանում: Ծննդաբերությունից հետո պարկիկները տրամադրում են լաբորատորիային, որտեղ էլ կատարվում է համապատասխան մշակումը:


21.Կա՞ն կրոնական առարկություններ:

Բացի Եհովայի վկաներից, որևէ այլ կրոն արգելք չի դնում ցողունային բջիջների փոխպատվաստման համար:

22.Կա՞ն պորտալարային արյան հավաքման, ցողունային բջիջների առանձնացման և պահպանման հակացուցումներ:

Իհարկե՛, կան: Արյունը հավաքելուց հետո պարտադիր պայմաններից մեկն է, որ այն ենթարկվի լաբորատոր հետազոտության, որի արդյունքներից ելնելով որոշվում է հետագա ընթացքը: Եթե հայտնաբերվում ախտաբանություն, օրինակ` հեպատիտ C, ՄԻԱՎ վարակ, անաէրոբ պայմաններում աճող մանրէներ, բնականաբար, այդ նմուշների պահպանումն իմաստազրկվում է: Սակայն, եթե ծնողները պնդում են, որ գուցե հետագայում այդ հիվանդությունները դառնան բուժելի, իսկ նմուշն այդ դեպքում` կիրառելի, ցողունային բջիջները պահպանվում են: Ընտրությունը ծնողներինն է:

Հետևեք մեզ

Սոցցանցերում

  Կապ  

Ուղարկել հաղորդագրություն

Կապ մեզ հետ

Օրբելի 22 փող.
Հայաստանի Հանրապետություն, Երևան

+374 99 28 38 32

[email protected]