+374 99 28 38 32 [email protected]
Գլխավոր »Լուրեր

Պորտալարային արյան ցողունային բջիջներն ընդգրկվել են հակաուռուցքային իմունոթերապիայի մեջ

2020 Մար 09, Երկուշաբթի


Քաղկեղի իմունոթերապիան` հակամարմիններով, երիտասարդ, բայց շատ հեռանկարային մեթոդ է (ֆիզիոլոգիայի և բժշկության ասպարեզի Նոբելյան մրցանակ. 2018 թ.):  Իմունոթերապիայի իմաստն այն է, որ դեղն ազդում է ոչ թե ուռուցքի, ինչպես քիմիոթերապիայի կամ տարգետային թերապիայի ժամանակ, այլ իմունիտետի վրա` օգնելով նրան հայտնաբերել քաղցկեղային բջիջները:


Մարդու բնածին իմունիտետի գլխավոր բջիջները բնական կիլլերներն են, NK-բջիջները (անգլերեն`natural killer cells): Մեր կյանքն առանց այդ բջիջների կլիներ հիվանդություններով և վտանգներով լի: NK-բջիջներն ընդունակ են սպանել ուռուցքային և վիրուսներով վարակված բջիջները: NK-բջիջները կոնտեյներ-բջիջներ են` թույնով լցված «բշտիկներ» կրող և իրենց մակերեսին հատուկ ռեցեպտորներ ունեցող:  Դրանց օգնությամբ բջիջ-կիլլերը միանում է զոհ-բջջի հետ, թույն է արձակում և սպանում  «սխալ» բջիջը:  Ցիտոկիններից (ինտերլեյկիններ 2, 15, 21) պատրաստված ըմպելիքի օգնությամբ  հնարավոր եղավ պորտալարային արյունից արդյունավետ կերպով NK-բջիջներ աճեցնել:


Ուռուցքային բջիջների մակերեսին մեծ է CD47 սպիտակուցի էքսպրեսիան: Այդ պրոտեինն անջատում է «կեր ինձ» ազդանշանը` ուռուցքային բջիջները դարձնելով իմունիտետի համար անտեսանելի: Հրաշալի կլիներ հակամարմինների օգնությամբ  վերացնել CD47-ը, այլ կերպ ասած, CD47-ը շատ հետաքրքիր է թերապևտիկ պաշարման համար:


Եվ ահա, Life Sciences (Volume 242, 1 February 2020, 117223)  հանդեսի փետրվարյան համարում կհրատարակվեն աշխատանքների արդյունքները, որոնցում պորտալարային արյան ցողունային բջիջներից անջատել և աճեցրել են NK-բջիջներ: NK-բջիջներն առանձին ոչնչացրել են ուռուցքը, բայց, երբ գիտնականները դրանց միացրել են հակաCD47 սպիտակուց, արդյունավետությունն աճել է միանգամից 40 տոկոսով: Հետազոտության հեղինակները հույս ունեն, որ իրենց կողմից ստեղծված NK - հակաCD47 իմունային կառույցն իրեն կարդարացնի ուռուցքների դեմ պայքարում:


Սկզբնաղբյուր. cryocenter.ru

 

 

Հետևեք մեզ

Սոցցանցերում

  Կապ  

Ուղարկել հաղորդագրություն

Կապ մեզ հետ

Օրբելի 22 փող.
Հայաստանի Հանրապետություն, Երևան

+374 99 28 38 32

[email protected]