Կորոնավիրուսը շնչուղիների հիվանդություն առաջացնող վիրուս է, որը լուրջ դեպքերում կարող է հանգեցնել թոքաբորբի:
Մկների վրա կատարված ուսումնասիրությունները ապացուցել են մեզենխիմալ ցողունային բջիջների հակաբորբոքային ազդեցությունները և դրանց ունակությունը` նվազեցնելու վիրուսներով պայմանավորված թոքաբորբերն ու մահացությունը:
Այս հետազոտություններում մեզենխիմալ ցողունային բջիջների օգտագործումը կօգնի արդյունավետորեն նվազեցնել բորբոքման աստիճանը, և այն բորբոքային բջիջների քանակը, որ թոքեր են մտնում նման հիվանդություններից հետո: Մեզենխիմալ բջիջների այս հատկությունը կարող է ձեռնտու լինել նաև կորոնավիրուսի դեպքում:
Նոր կլինիկական փորձարկումներն ուսումնասիրում են կորոնավիրուսով վարակված ծանր թոքաբորբով հիվանդների մոտ մարդու պորտալարային արյան մեզենխիմալ (UC-MSCs) թերապիայի անվտանգությունն ու արդյունավետությունը: Հույս կա, որ այս ցողունային բջիջները կօգնեն վերականգնել վնասված հյուսվածքները հիվանդների շնչառական համակարգում և նպաստել ավելի արագ ապաքինմանն ու վերականգնմանը:
Մեզենխիմալ ցողունային բջիջները ներարկվելու են ներերակային (IV): Այս հիվանդները կհետազոտվեն ցողունային բջիջներով բուժումից հետո 90 օր անց` 96 շաբաթվա ընթացքում: