+374 99 28 38 32 [email protected]
Գլխավոր »Լուրեր

Հետաքրքիր փաստեր ցողունային բջիջների մասին

2020 Փետ 28, Ուրբաթ


Փաստ առաջին


Ցողունային բջիջների մետաբոլիզմը կարելի է վստահորեն անվանել յուրահատուկ` այն այնքան է դանդաղած, որ բջիջներին թույլ է տալիս, կարծես թե, գտնվել քնած վիճակում, և, անհրաժեշտության դեպքում, օգտագործել «անձեռնմխելի պաշարը» , օրինակ, հիվանդության կամ սթրեսի ժամանակ:


Փաստ երկրորդ


Ցողունային բջիջների կենսագործունեության գործընթացն ընթանում է առանց թթվածնի օգտագործման, այդ է պատճառը, որ նրանք սինթեզում են շատ քիչ էներգիա:


Փաստ երրորդ


Մարդու օրգանիզմում ցողունային բջիջների քանակը, ցավոք, տարիքի հետ նվազում է. եթե նորածնի մոտ հանդիպում է 1 ցողունային բջիջ` 10.000 բջջին, ապա 30 տարեկան մարդու մոտ արդեն` 300.000:


Փաստ չորրորդ


Գիտնականները պարզել են, որ կրծոսկրի բջջային պաշարն  առաջին հերթին է հյուծվում, այն դեպքում, երբ ճարպային պաշարներն  ունենում են ավելի տպավորիչ ծավալներ:


Փաստ հինգերորդ


Ամերիկացի գիտնականները պարզել են, որ կանայք բացարձակ առողջ կարող են լինել մինչև 44 տարեկանը, իսկ տղամարդիկ` մինչև 40-ը: Ընդ որում, կյանքի միջին տևողությունը կազմում է համապատասխանաբար 78,8 և 72,6 տարի, ինչից կարելի է հետևել, որ մարդիկ իրենց կյանքի ամբողջ երկրորդ կեսում հիվանդ են լինում:  Չէ՞ որ ապացուցված է. ծերացման գործընթացն սկսվում է 30 տարեկանից, և մարդն այստեղ, ցավոք, անզոր է` չեն օգնի ոչ բարենպաստ երկիր տեղափոխվելը, ոչ առողջ ապրելակերպը: Ահա հենց այստեղ օգնության են գալիս ցողունային բջիջները...


Հետազոտությունները և փորձերը շարունակվում են: Դուք կարող եք հավատալ կամ փորձել Ձեզ վրա ցողունային բջիջների հրաշագործ ազդեցությունը` այսօր նման միջամտությունները հասանելի են շատերին: Ձեր առողջությունը Ձեր ձեռքերում է: Հիշե՛ք այդ մասին և պահպանե՛ք Ձեզ:


Սկզբնաղբյուր` mystemcell.org

 

Հետևեք մեզ

Սոցցանցերում

  Կապ  

Ուղարկել հաղորդագրություն

Կապ մեզ հետ

Օրբելի 22 փող.
Հայաստանի Հանրապետություն, Երևան

+374 99 28 38 32

[email protected]