Աշխարհում տասնյակ միլիոն մարդ տառապում է քրոնիկ նեյրոդեգեներատիվ հիվանդություններով (Պարկինսոնի, Ալցհայմերի հիվանդություններ, կողմնային ամիոտրոֆիկ սկլերոզ): Սպիտակուցային ագրեգատների առաջացումը, նեյրոնների լոկալիզացված քայքայումը և պրոգրեսիվող ախտանիշները բնորոշ են նեյրոդեգեներացիային:
Չնայած հարյուրամյա հետազոտություններին, դեռևս աշխարհը փնտրում է այս հաշմող հիվանդությունների բուժման մեթոդները: Այսօր դա ցողունային բջիջներն են, վերականգնողական թերապիան և անհատականացված բժշկությունը:
Պարկինսոնի հիվանդությունը գլխուղեղում նեյրոմեդիատր դոֆամին արտադրող նեյրոնների քայքայումն է: 2019 թ. սկզբին /Journal of Parkinson’s Disease (2018; 8 (s1): S131 DOI: 10.3233/JPD-181488) հանդեսում հրատարակվել է հետազոտություն, որտեղ նկարագրվում է, որ գլխուղեղի` սեփական ցողունային բջիջների տրանսպլանտացիան, կարող է ապահովել դոֆամին-արտադրող նյարդային բջիջների բավարար քանակություն, ընդ որում, երկարաժամկետ է /հնարավոր է պացիենտի ամբողջ կյանքի ընթացքում/: Այսպիսով, Պարկինսոնի հիվանդությամբ տառապողները այլևս դոֆամինի կարիք չեն ունենա, որոնք այսօր օգտագործվում են այդ ախտաբանության բուժման համար:
Պորտալարային արյան բազմացող ցողունային բջիջներն ավելի արագ են վերականգնում արյունաստեղծումը` համեմատած ստանդարտ տրանսպլանտացիայի հետ:
Պարզվել է, որ պորտալարային արյան արյունաստեղծ ցողունային բջիջների բազմացումը լավագույն արդյունքներ են տալիս փոխպատվաստման ժամանակ, քան ցողունային բջիջների ստանդարտ տրանսպլանտացիան:
Վերջին հետազոտությամբ հայտնաբերվեց, որ պորտալարային արյան բազմացող բջիջները ո՛չ միայն իջեցնում են տիրոջ դեմ տրանսպլանտատի հիվանդության զարգացման վտանգը (РТПХ), այլ նաև արագ են հարմարվում: Փաստորեն, 94 տոկոս /34/ պացիենտներ լիովին ընտելացել են 42 օրվա ընթացքում` համեմատած ստուգողական խմբի 85 տոկոսի հետ: Լեյկոցիտների մակարդակի վերականգնման ժամանակը նույնպես կազմել է ընդամենը 11,5 օր՝ պորտալարային արյան բազմացող բջիջներով, այն դեպքում, երբ ստուգողական խմբում դա կազմել է 21 օր:
Նույն կերպ, թրոմբոցիտների վերականգնումը կատարվել է 34 օր անց՝ համեմատած ստուգողական խմբի հետ, որտեղ դա տևել է 46 օր:
Հետազոտությունն ունի կարևոր նշանակություն ցողունային բջիջների տրանսպլանտացիայի համար, չէ՞ որ այն կարող է բարձրացնել թերապիայի արդյունավետությունը և խնայել ֆինանսական միջոցները` տրանսպլանտատի ընտելացման ժամանակի կրճատման հաշվին: