+374 99 28 38 32 [email protected]
Գլխավոր »Լուրեր

Արտաբջջային վեզիկուլներ

2019 Դեկ 26, Հինգշաբթի


Մեր օրգանիզմում հայտնաբերվել են կառուցվածքներ, որոնք օժտված են առավել մեծ վերականգնողական ներուժով, քան ցողունային բջիջները:
Դրանք, այսպես կոչված, ցողունային բջիջների արտաբջջային վեզիկուլներն են: Վերջին շրջանում Ցողունային բջիջները բավականին արդյունավետ օգտագործվում են վերականգնողական բժշկության ոլորտում: Այնուամենայնիվ, արտաբջջային վեզիկուլները /ԱՎ/ ավելի կատարյալ կառուցվածքներ են: Դրանք փոքրիկ բշտեր են, որոնք անջատվում են տարբեր տիպի բջիջներից՝ լիմֆոցիտներից, թրոմբոցիտներից և, ինչը հատկապես կարևոր է, մեզենխիմալ ցողունային բջիջներից: Նախկինում գտնում էին, որ ԱՎ-ն յուրահատուկ աղբ է: Բայց վերջերս գիտնականները բացահայտել են, որ այն կարևոր դեր ունի միջբջջային փոխհարաբերություններում, քանի որ մասնակցում է իմունիտետի կարգավորմանը, արյան մակարդմանը,  նեյրոգենեզին և բորբոքային գործընթացներին: Մեզենխիմալ ցողունային բջիջների ԱՎ-ն լեցուն է սպիտակուցներով, լիպիդներով, ռեգուլյատոր երկար և կարճ ռիբոնուկլեինաթթուներով:


Հետաքրքիր է, որ կենսաբանության մեջ ընդունված արտահայտությունը՝ «մեկ գեն` մեկ սպիտակուց` մեկ նշանակություն», գործում է մարդու գենոմի միայն 1-2 տոկոսի դեպքում: Մնացած 98 տոկոսը ներկայացնում են չկոդավորված մասը, տարբերակման գործընթացները կարգավորող, տարատարբերակող և վերածրագրավորող բջիջները: Դրանց մեծ մասը կրում է տեղեկատվություն ռեգուլյատոր երկար և կարճ ռիբոնուկլեինաթթուների կառուցվածքի վերաբերյալ:


Պազված է, որ արտաբջջային վեզիկուլները նաև տրանսպորտի դեր են կատարում՝ բջիջ-թիրախներին կենսաբանական ակտիվ մոլեկուլներ հասցնելով: Վեզիկուլներն ընդունակ չեն կիսվելու, իսկ դա բացառում է պոտենցիալ հիվանդությունների զարգացումը:


ԱՎ ախտահարման օջախում ակտիվացնում են հյուսվածքասպեցիֆիկ /ռեզիդենտ/ ցողունային բջիջները, դրդում բջիջների բազմացումը և ճնշում նրանց ոչնչացումը: դրդում է նաև անոթների և նյարդային բջիջների աճը և կայունությունը, կարգավորում բորբոքումը և անգամ վերածրագրավորում հասուն բջիջ-թիրախներին՝ ռիբոնուկլեինաթթվի օգնությամբ:


Կարծում են, որ հենց արտաբջջային վեզիկուլները կդառնան թերապևտիկ ուղղվածության անբջջային նյութերի հիմքը: Արդեն ապացուցված է նրանց արդյունավետությունը սիրտ-անոթային հիվանդությունների, ԿՆՀ-ի , ոսկրային և աճառային հյուսվածքի, թոքերի, իմուն համակարգի ախտահարման մոդելների վրա: Արդեն կան նաև առաջին, առայժմ հատուկենտ կլինիկական հետազոտություններ հիվանդների շրջանում:


Հետևեք մեզ

Սոցցանցերում

  Կապ  

Ուղարկել հաղորդագրություն

Կապ մեզ հետ

Օրբելի 22 փող.
Հայաստանի Հանրապետություն, Երևան

+374 99 28 38 32

[email protected]