+374 99 28 38 32 [email protected]
Գլխավոր »Լուրեր

Բիոմարկերներ

2019 Դեկ 03, Երեքշաբթի


Բիոմարկերներն արյան հատուկ սպիտակուցներ են, ինդիկատորներ, որոնցով կարելի է որոշել այս կամ այն հիվանդության զարգացման հավանականությունը:

Իլլինոյսի Համալսարանի հետազոտողների խումբն անհաս նորածինների պորտալարային արյան մեջ փնտրում էր չափանիշներ, որոնք կարող էին ցույց տալ նեյրոդեֆիցիտների /մանկական ուղեղային կաթված/, ներփորոքային արյունազեղման և կյանքի առաջին տարվա ընթացքում մահացության զարգացման հավանականությունը:

Հետազոտվել են 921 նորածինների պորտալարային արյան նմուշները: Պարզվեց, որ վերոնշյալ ախտաբանությունների համար բիոմարկեր է գապտոգլոբին սպիտակուցը:

Ի՞նչ է իրենից ներկայացնում գապտոգլոբինը: Մարդու օրգանիզմում էրիթրոցիտները մշտապես թարմանում են: Միջինը՝ 120 օր անց առաջանում են նոր երիտասարդ բջիջներ: Իսկ ի՞նչ է լինում այդ մեռած բջիջների հեմոգլոբինը, որը պարունակում է մեր օրգանիզմի համար այնքան թանկ երկաթը: Այն ընդունակ է անցնել երիկամներով, ուրեմն, օրգանիզմից դուրս գալով, հեռացնել նաև երկաթը: Արյան մեջ առկա գապտոգլոբին սպիտակուցը կապում է հեմոգլոբինը և ձևավորում բարձր ծանրության կոմպլեքս: Այս միացությունը չի կարող անցնել երիկամների նեղ խողովակներով և հեմոգլոբինը մնում է օրգանիզմում:

Վիճակագրական հետազոտությունը պարզել է, որ անհասների մոտ՝ երեխաների ներարգանդային վարակի պատճառով /իսկ դա մոտ վաղաժամ ծնունդների երրորդ մասն է/, հետագայում մանկական ուղեղային կաթված, ներփորոքային արյունազեղումներ զարգացնող դեպքերի ժամանակ պորտալարային արյան մեջ բացակայում է կամ շատ ցածր մակարդակ ունի գապտոգլոբինը:

Բժիշկ Կատալին Բուխիմսկին՝ հետազոտության առաջատար հեղինակն, ասում է. «Մեր հետազոտությունը բացահայտում է գապտոգլոբինի ներուժային պաշտպանական դերը կարճաժամկետ և երկարաամկետ նեոնատալ վատ ելքերում, և ենթադրում է, որ այս սպիտակուցը կարող է արժեքավոր բիոմարկեր լինել նյարդաբանական ախտահարումների և կլինիկական միջամտությունների անհրաժեշտության դեպաերում: Այժմ բիշկները կարող են ստուգել անհաս երեխայի պորտալարային արյունը, որպեսզի որոշեն ուղեղային արյունահոսության և ուղեղային կաթվածի զարգացման վտանգը: Դա կփրկի հարյուրավոր երեխաների կյանքեր ամեն տարի»:

 

Հետևեք մեզ

Սոցցանցերում

  Կապ  

Ուղարկել հաղորդագրություն

Կապ մեզ հետ

Օրբելի 22 փող.
Հայաստանի Հանրապետություն, Երևան

+374 99 28 38 32

[email protected]