Ցողունային բջիջներով թերապիան օգնում է փոխպատվաստված երիկամներով պացիենտներին՝ խուսափել օրգանի արտամղման վտանգը նվազեցնող դեղորայք ընդունել:
Հզոր դեղերն ունեն լուրջ կողմնակի ազդեցություններ, այդ թվում` մեծացնում են երկրորդ տիպի շաքարային դիաբետի, քաղցկեղի մի քանի տեսակների, սրտի հիվանդությունների և ինֆեկցիաների զարգացման վտանգը: Որոշ իմունադեպրեսանտներ նպաստում են պատվաստված երիկամի վնասմանը և հնարավոր կորստին:
Գիտնականները հավաքել են եղբայրներից և քույրերից փոխպատվաստված երիկամով 12 պացիենտի տվյալները: Նրանցից ութը բուժվել են ցողունային բջիջներով, իսկ հետո ընդունել համապատասխան դեղորայք: Նրանցից ոմանք ազատվել են իմունադեպրեսանտներից երեք տարով:
Բժիշկ Ս. Ստրոբերը նոր մեթոդով աշխատել է 30 տարի: Նա կիրառել է ճառագայթման, դոնորային ցողունային բջիջների և հակամարմինների (սպիտակուցներ, որոնք օգնում են քայքայել պացիենտի որոշ իմունային բջիջներ) համակցումը:
Տրանսպլանտացիոն վիրահատությունից հետո պացիենտը ստանում է լիմֆատիկ հանգույցների, փայծաղի և ուրցագեղձի ճառագայթում, որպեսզի ժամանակավորապես թուլանա իմունային համակարգը: 10 օր անց դոնորի՝ հեմոպոետիկ ցողունային բջիջները, որոնք ստեղծում են արյունը և իմունային համակարգի բջիջները, ամբուլատոր պայմաններում ներարկվում են նոր պացիենտի:
Այդ պատճառով պացիենտի իմուն համակարգը դառնում է առավել ընկալունակ դոնորային երիկամի նկատմամբ: Իմունադեպրեսանտները նշանակվում են սկզբնական շրջանում, բայց, եթե չկան արտամղման նշաններ, դեղորայքը հանվում է:
«Հետազոտման նպատակը նրանում է, որպեսզի փորձ արվի տրանսպլանտացիայից հետո հրաժարվել օգտագործվող դեղորայքից: Առայժմ ամեն բան լավ է ընթանում» -հայտնել է Ստրոբերը` նկատի ունենալով 8 պացիենտին, որոնց երիկամները գործում էին նորմալ:
Շատ վաղ է հայտարարել նոր մոտեցման մասին, որը կարելի է օգտագործել ամենօրյա պրակտիկայում, բայց գիտնականները հույս ունեն, որ այլ բժշկական կենտրոններ ևս կմասնակցեն հետագա հետազոտություններին:
Սկազբնաղբյուր` Healthday