+374 99 28 38 32 [email protected]
Գլխավոր »Լուրեր

Ցողունային բջիջները արգելակում են ցրված սկլերոզը

2018 Հոկ 10, Չորեքշաբթի


Ցողունային բջիջներով թերապիան նոր հույս է արթնացնում ցրված սկլերոզով տառապող հիվանդների մոտ: Բժիշկներն այս մեթոդն անվանել են մեծագույն բեկում մի հիվանդության դեմ պայքարում, որն ընդունակ է մի քանի տարում մարդուն գամել հաշմանդամի սայլակին:

Նյարդաբանները բարձր գնահատական են տվել  ցողունային բջիջներով թերապիային, որն օգտագործել են ցրված սկլերոզի փորձարարական բուժման համար: Տվյալ թերապիան ո՛չ միայն արգելակում է հիվանդության զարգացումը, այլ նաև որոշ դեպքերում նպաստում է ախտանիշների նվազեցմանը:

Ըստ միջազգային հետազոտության տվյալների՝ ցողունային բջիջների փոխպատվաստումը կարող է նվազեցնել ցրված սկլերոզից մահացության և հաշմանդամության առաջացման մակարդակը: Այս հիվանդությունն ախտահարում է գլխուղեղի և ողնուղեղի նյարդերի միելինային թաղանթը, ազդում է իմունային համակարգի վրա՝ բերելով հոգնածության, մկանների և շարժունակության խնդիրների, ինչպես նաև մի շարք այլ ծանր ախտանիշների առաջացման:

Որոշ փորձագետներ ենթադրում են, որ ցողունային բջիջներով թերապիան կարող է, ինչպես ասում են, փոխել խաղի կանոնները` ցրված սկլերոզի բուժման գործում: Տվյալ մեթոդը ենթադրում է պացիենտի իմուն համակարգի վերաբեռնաթափում հակաքաղցկեղային պատրաստուկներով, իսկ հետո իմունիտետի վերականգնում՝ ցողունային բջիջների փոխպատվաստման հաշվին: 36-ամյա Լուիզա Վիլլետը անգլիական Ռոտերխեմից կարողացավ ազատվել ցրված սկլերոզի ախտանիշներից ՝ արդյունքները համարելով հրաշք: Այդ հիվանդությունը նրա մոտ ախտորոշվել էր 2010 թ.:

Հետազոտությանը մասնակցում էին 100–ից ավելի պացիենտներ Չիկագոյի, Ստոկհոլմի և Սան-Պաուլոյի հիվանդանոցներից, ովքեր ստանում էին բուժում կամ հեմատոպոետիկ ցողունային բջիջների հաշվին, կամ ավանդական դեղորայքի օգնությամբ: Նրանք բոլորն տառապում էին ռեցիդիվող-ռեմիտացիոն ցրված սկլերոզով, որի ժամանակ հիվանդության նոպաներն ընդմիջվում են երկարատև ռեմիսիաներով: Ցողունային բջիջներով բուժվողների խմբում միայն մեկ տարի անց մեկ պացիենտի մոտ դիտվեց  սրացում: Երեք տարի անց՝ միայն երեքի մոտ այդ մեթոդը ոչ մի օգուտ չտվեց: Իսկ ավանդական դեղերով բուժվողների խմբում 50 պացիենտից 39-ը մեկ տարվա մեջ ռեցիդիվ ունեցավ, և երեք տարվա ընթացքում հիվանդների 60 տոկոսի մոտ դեղերի նկատմամբ ռեակցիա չեղավ:

Հետևեք մեզ

Սոցցանցերում

  Կապ  

Ուղարկել հաղորդագրություն

Կապ մեզ հետ

Օրբելի 22 փող.
Հայաստանի Հանրապետություն, Երևան

+374 99 28 38 32

[email protected]