+374 99 28 38 32 info@biostem.am
Գլխավոր »Լուրեր

Ցողունային բջիջները կարող են փրկել միավ վարակվածներին

2018 Մար 07, Չորեքշաբթի


Կալիֆորնիական գիտնականների թիմը գտնվում է ՄԻԱՎ-ի նկատմամբ հաղթանակից ընդամենը մեկ քայլ հեռու: Ցողունային բջիջները կարող են լուրջ զենք դառնալ մահացու վիրուսի դեմ:

Ցողունային բջիջների բնագավառում համաշխարհային հայտնի փորձագետ, Վերականգնողական բժշկության Կալիֆորնիական ինստիտուտի(California Institute of Regenerative Medicine) նախագահ Ալան Տրունսոն հայտարարեց, որ շուտով կսկսվեն ՄԻԱՎ բուժման նոր մեթոդի կլինիկական փորձարկումները մարդկանց վրա:

Պրոֆեսորը պատմում է, որ նոր մեթոդի հիմքում ընկած է ցողունային բջիջների կիրառումը: Սա հնարավորություն է տալիս նմանակել ՄԻԱՎ-ի նկատմամբ իմունիտետ ունեցող երկրի բնակչության շատ փոքր մասի մոտ հայտնաբերված (հանդիպում է 1% մարդկանց մոտ) գենային մուտացիան:

Որպես օրինակ բերվում է 42-ամյա ամերիկացի Թիմոթի Ռեյ Բրաունը, ով ապրում է Բեռլինում: Հիվանդի մոտ ՄԻԱՎ վարակ ախտորոշվել է 1995 թ., իսկ չորս տարի անց՝ լեյկեմիա: Թ.Ռ. Բրաունը նույնիսկ չէր կարող ենթադրել, որ մեկ վիրահատությունն իրեն կարող է ազատել երկու ահավոր հիվանդությունից: Ապաքինումը տեղի ունեցավ ոսկրածուծի փոխպատվաստման օգնությամբ, որը վերցվել էր ՄԻԱՎ-ի նկատմամբ գենետիկորեն կայուն դոնորից: Հաջող վիրահատությունից հետո անցել է ավելի քան երեք տարի, քննության արդյունքները հաստատեցին լեյկեմիայի և իմունային անբավարարության վիրուսի հետքերի լրիվ բացակայությունը:

Ա. Տրունսոն նշեց, որ մշակված եղանակը կարող է օգնել տարիքային մակուլյար դեգեներացիայի արդյունքում առաջացող կուրության դեմ պայքարում, ինչպես նաև նպաստել առաջին տիպի շաքարային դիաբետի բուժմանը: Ցողունային բջիջների հիմքով դեղորայքը, որոնք նախատեսված են ուռուցքային հիվանդությունների բուժման համար, փորձարկվում են հիվանդների վրա: Եթե ամեն ինչ լավ անցնի, 6-7 տարի հետո դրանք հիվանդների համար մատչելի կդառնան:

Հ.Գ. Ցողունային բջիջներով բուժման գործընթացները հետազոտման փուլում են և խոստումնալից հեռանկարային են:

Հետևեք մեզ

Սոցցանցերում

  Կապ  

Ուղարկել հաղորդագրություն

Կապ մեզ հետ

Օրբելի 22 փող.
Հայաստանի Հանրապետություն, Երևան

+374 99 28 38 32

info@biostem.am