+374 99 28 38 32 [email protected]
Գլխավոր »Լուրեր

Ինչպե՞ս է սնունդն ազդում ցողունային բջիջների նորմալ աշխատանքի վրա

2020 Մար 12, Հինգշաբթի


Սննդակարգը կարող է ազդեցություն ունենալ ցողունային բջիջների նորմալ աշխատանքի վրա: Այդ մասին հայտնել է ամերիկացի բժիշկ Ուիլյամ  Լին:


Նրա խոսքերով, ցողունային բջիջների աշխատանքի մեխանիզմը մինչև այժմ անհայտ է, սակայն մասնագետներն արդեն պարզել են, որ բջիջներն օրգանների աճի և վերականգնման համար խիստ անհրաժեշտ քիմիական նութերի արտադրման որոշակի «գործարան» է:


«Ամեն անգամ, երբ մարդը վնասվածք է ստանում, կամ նրա մոտ զարգանում է ինչ-որ հիվանդություն, նրա ցողունային բջիջներն սկսում են ակտիվորեն  գործել: Դրա շնորհիվ վերականգնվում են հյուծված բջիջները»,- բացատրել է մասնագետը. հայտնում է"Российская газета"-ն:


Ալկոհոլի օգտագործումը և ծխելն իջեցնում են ցողունային բջիջների ակտիվությունը, իսկ ճիշտ սնունդը,  հակառակը, բարձրացնում է: Առավել օգտակար մթերքներից են կանաչ թեյը և սև շոկոլադը: Բժիշկը խորհուրդ է տվել սննդում բացառել մեծ քանակի ճարպերը, աղը և շաքարը:


Սկզբնաղբյուր. pravda.ru

 

Հետևեք մեզ

Սոցցանցերում

  Կապ  

Ուղարկել հաղորդագրություն

Կապ մեզ հետ

Օրբելի 22 փող.
Հայաստանի Հանրապետություն, Երևան

+374 99 28 38 32

[email protected]