Փաստ առաջին
Ցողունային բջիջների մետաբոլիզմը կարելի է վստահորեն անվանել յուրահատուկ` այն այնքան է դանդաղած, որ բջիջներին թույլ է տալիս, կարծես թե, գտնվել քնած վիճակում, և, անհրաժեշտության դեպքում, օգտագործել «անձեռնմխելի պաշարը» , օրինակ, հիվանդության կամ սթրեսի ժամանակ:
Փաստ երկրորդ
Ցողունային բջիջների կենսագործունեության գործընթացն ընթանում է առանց թթվածնի օգտագործման, այդ է պատճառը, որ նրանք սինթեզում են շատ քիչ էներգիա:
Փաստ երրորդ
Մարդու օրգանիզմում ցողունային բջիջների քանակը, ցավոք, տարիքի հետ նվազում է. եթե նորածնի մոտ հանդիպում է 1 ցողունային բջիջ` 10.000 բջջին, ապա 30 տարեկան մարդու մոտ արդեն` 300.000:
Փաստ չորրորդ
Գիտնականները պարզել են, որ կրծոսկրի բջջային պաշարն առաջին հերթին է հյուծվում, այն դեպքում, երբ ճարպային պաշարներն ունենում են ավելի տպավորիչ ծավալներ:
Փաստ հինգերորդ
Ամերիկացի գիտնականները պարզել են, որ կանայք բացարձակ առողջ կարող են լինել մինչև 44 տարեկանը, իսկ տղամարդիկ` մինչև 40-ը: Ընդ որում, կյանքի միջին տևողությունը կազմում է համապատասխանաբար 78,8 և 72,6 տարի, ինչից կարելի է հետևել, որ մարդիկ իրենց կյանքի ամբողջ երկրորդ կեսում հիվանդ են լինում: Չէ՞ որ ապացուցված է. ծերացման գործընթացն սկսվում է 30 տարեկանից, և մարդն այստեղ, ցավոք, անզոր է` չեն օգնի ոչ բարենպաստ երկիր տեղափոխվելը, ոչ առողջ ապրելակերպը: Ահա հենց այստեղ օգնության են գալիս ցողունային բջիջները...
Հետազոտությունները և փորձերը շարունակվում են: Դուք կարող եք հավատալ կամ փորձել Ձեզ վրա ցողունային բջիջների հրաշագործ ազդեցությունը` այսօր նման միջամտությունները հասանելի են շատերին: Ձեր առողջությունը Ձեր ձեռքերում է: Հիշե՛ք այդ մասին և պահպանե՛ք Ձեզ:
Սկզբնաղբյուր` mystemcell.org