+374 99 28 38 32 [email protected]
Գլխավոր »Լուրեր

Ցողունային բջիջները հաղթահարել են ՁԻԱՎ-ը

2020 Փետ 06, Հինգշաբթի


2018 թ. բրիտանացի պացիենտի մոտ ապացուցվել է 18-ամսյա ռեմիսիա` ՁԻԱՎ-ից: Նրան փոխպատվաստել են սպեցիֆիկ մուտացիայով դոնորային ցողունային բջիջներ, որոնք առաջացնում են կայունություն ՁԻԱՎ-ի նկատմամբ:

Պատվաստանյութըը վերալիցքավորել է ՁԻԱՎ վարակակրի իմունային համակարգը` նոր բջիջներով, որոնք ընկալ չեն ՁԻԱՎ-ի նկատմամբ:

Եվ, չնայած բժիշկները պնդում են, որ վաղ է խոսել լիակատար առողջացման մասին, սակայն հետազոտության արդյունքը` «չի հայտնաբերվել», հիանալի փաստ է:

«Բրիտանացի պացիենտ»-ը աշխարհում երկրորդ մարդն է, ով հաղթահարել է ՁԻԱՎ-ը` պորտալարային արյան բջիջների տրանսպլանտացիայի արդյունքում:

Հիշեցնենք, որ առաջինը լեյկոզով հիվանդ Տիմոթի Ռեյ Բրաունն էր, հայտնի որպես «բեռլինյան պացիենտ», որին 2007 թ. կատարվել էր ՁԻԱՎ-ի նկատմամբ կայուն, արյունաստեղծ ցողունային բջիջների փոխպատվաստում: Եվ ահա, 12 տարվա ընթացքում իմունոդեֆիցիտի վիրուսը նրա օրգանիզմում չի հայտնաբերվել:

Հավանաբար, հենց պորտալարային արյան արյունաստեղծ ցողունային բջիջները կդառնան ամբողջ աշխարհում 37 մլն (2 մլն-ը` երեխաներ) ՁԻԱՎ վարակակիրների բուժման բանալին:

Սկզնաղբյուր. gazeta.ru

 

 

Հետևեք մեզ

Սոցցանցերում

  Կապ  

Ուղարկել հաղորդագրություն

Կապ մեզ հետ

Օրբելի 22 փող.
Հայաստանի Հանրապետություն, Երևան

+374 99 28 38 32

[email protected]