+374 99 28 38 32 [email protected]
Գլխավոր »Լուրեր

Պորտալարային ցողունային բջիջների կարևորությունը

2020 Փետ 01, Շաբաթ


Երեխայի լույս աշխարհ գալուց հետո սկսվում է ծնողների պարտքի և պատասխանատվության գիտակցումը: Պատկերացրեք. Ձեզ առաջարկում են գնել դեղատուփ` դեղերով, որոնք օգնելու են երեխային բուժել նրա հիվանդությունները, վնասվածքներն` ամբողջ կյանքի ընթացքում:  
Եվ մենք դեռ չգիտենք պորտալարային ցողունային բջիջների մասին ամեն բան, չգիտենք նրանց՝ օրգաններ և հյուսվածքներ վերականգնելու ամբողջ հնարավորությունները, բայց այսօր արդեն պարզ է, որ այդ կենսանյութի պահպանումը կարող է պարզ, անվտանգ և հասանելի միջոց դառնալ երեխայի հետագա առողջության համար:

Առաջին անգամը չէ, որ խոսվում է պորտալարային ցողունային բջիջների օգտագործման մասին` արյան, նյարդային համակարգի, սրտի հիվանդությունների, քաղցկեղի և դիաբետի բուժման համար:

Սակայն կան մի շարք ավելի «ամենօրյա» հիվանդություններ, որոնց դեպքում ցողունային բջիջների թերապիան  ցուցաբերում է խոստումնալից արդյունքներ: Դրանք և՛ այրվածքներն են, և՛ տեսողության վերականգնումը` եղջերաթաղանթի վնասման ժամանակ, և՛ գանգ-ուղեղային վնասվածքների հետևանքները:

Հետևեք մեզ

Սոցցանցերում

  Կապ  

Ուղարկել հաղորդագրություն

Կապ մեզ հետ

Օրբելի 22 փող.
Հայաստանի Հանրապետություն, Երևան

+374 99 28 38 32

[email protected]