+374 99 28 38 32 [email protected]
Գլխավոր »Լուրեր

Վերքերի ապաքինում

2019 Դեկ 10, Երեքշաբթի


Վերքային գործընթացի խնդիրը, չնայած  վերջին շրջանում ոլորտի բազմաթիվ հետազոտություններին, մնում է հրատապ: Պորտալարի խողովակի ցողունային բջիջները` մետաքսի ֆիբրոինի հիմքի վրա, օգտագործվել են  մաշկային բազմաշերտ վերքերի բուժման համար: Հետազոտողները հայտնաբերել են արագացված ապաքինում, լավ անոթավորված և կազմավորված գրանուլացիոն հյուսվածքի առաջացում, արագ ռեէպիթելիզացիա և սպիների փոքրացում:
Մետաքսի ֆիբրոինը սպիտակուց է, որն արտադրվում է սարդատեսակների և որոշ միջատների կողմից, և կազմում է սարդոստայնի և բոժոժների թելերի հիմքը: Այն ակտիվորեն օգտագործվում է կոսմետոլոգիայում, քանի որ հարուստ է պրոտեիններով և կարևոր ամինաթթուներով;

Ատոպիկ դերմատիտի բուժումը

Ատոպիկ դերմատիտի մոդելի վրա կրկին անգամ ապացուցվել են պորտային ծորանի ցողունային բջիջների իմունամոդուլյացիոն հրաշալի հատկությունները: Ընդ որում, ոչ թե անմիջապես բջիջների, այլ դրանց ֆիզիոլոգիական ակտիվ մոլեկուլներով մզվածքի: Քանի որ ատոպիկ դերմատիտի զարգացման մեխանիզմի հիմքում իմունային խանգարումներն են, բորբոքային նյութերի պաշարումը՝ պորտային ծորանի ցողունային բջիջների կողմից, բերել է նշանակալից առաջընթացի: Գիտնականներին նույնիսկ հաջողվել է չորացնել պորտային ծորանի բջիջների մզվածքը՝ պահպանելով դրանց բուժական արդյունավետությունը: Այդ փոշու հիմքով մտադրվել են ստեղծել բժշկական պատրաստուկ:

Scientific Reports volume 9, Article number: 6623 (2019)

Հետևեք մեզ

Սոցցանցերում

  Կապ  

Ուղարկել հաղորդագրություն

Կապ մեզ հետ

Օրբելի 22 փող.
Հայաստանի Հանրապետություն, Երևան

+374 99 28 38 32

[email protected]